Լուրեր
«Գեներալների թալանած փողը հետ բերելը» ատելության խտացված արտահայտություն է
  • 13:20
  • 2017-04-21
  • Դիտումներ՝ *

«Մենք պատերազմի մեջ ենք, որևէ մեկը սա չի կարող հերքել: Ինչպե՞ս ենք դիմագրավելու մարտահրավերները, ինչպե՞ս ենք սերունդ նախապատրաստելու, որպեսզի պատրաստ լինեն դիմագրավելու Հայաստանին սպառնացող վտանգը. որևէ մեկը այլ բան չի առաջարկում: Հեշտ է սարկազմով ու ցինիկությունով, հարցի լրջությունը նսեմացնել: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց  ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է կենսունակ «Ազգ-բանակ» հայեցակարգը՝ «1000 դրամների», «Ես եմ, «Պատիվ ունեմ» ծրագրերը:

Հարցին՝ ցինիկությո՞ւն է, երբ հարց է բարձրացվում, թե արդյոք անհրաժեշտություն չկա՞ բանակը թալանած գեներալներից այդ գումարները պահանջել և վերադարձնել բանակին, Եսայանը պատասխանեց. «Ցինիկ մոտեցումը «1000 դրամների» նախաձեռնությունը ծաղրելն է: Իսկ «գեներալների թալանած փողը հետ բերելը» ատելության խտացված արտահայտություն է: Որևէ մեկը կարո՞ղ է ցույց տալ գումարը հետ բերելու մեխանիզմը կամ ինչպե՞ս է ապացուցելու, որ դա բանակից թալանված գումար է»:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *