Լուրեր
Հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, նպատակն էր նաև պատժելը. ՄԻՊ
  • 12:24
  • 2017-04-21
  • Դիտումներ՝ *

Հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, նրանց նպատակն էր նաեւ պատժել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Հուլիսի 19-ից սկսած բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, օրինակ, հուլիսի 24-ին լրագրող բերման ենթարկվեց եւ ներգրավվեց որպես վկա, ինչն անթույլատրելի է»,- ասաց Արման Թաթոյանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

  • Դիտումներ՝ *