ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ ներկայացված բողոքը:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում: