«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, կառավարությունն ակտիվ փնտրտուքների մեջ է, վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում՝ պետական մի շարք շենքեր, այդ թվում ԳԱԱ նախագահության շենքը մասնավորեցնելու համար:
Միաժամանակ, շարունակում է օրակարգում մնալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի հարցը: ԳԱԱ շենքի հետ կապված իրավական ընթացակարգ դեռևս չի սկսվել, չկան համապատասխան որոշումների նախագիծներ, անգամ այս ամենը լայն քննարկման առարկա դեռ չի դարձել զուտ մեկ պատճառով, դեռևս չկա գնորդը և երբ այն հայտնվի, մի քանի օրում կլուծվեն նաև փաստաթղթային խնդիրները:
Այս ամենի նպատակը մեկն է՝ հնարավորինս շատ գումար բերել բյուջե, քանի որ տնտեսության հաշվին պետական գանձարանը լցնելը գնալով դժվարանում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում