Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 OP 163 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել և կողաշրջվել:
Վթարի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր:
Մանրամասները՝ shamshyan.com–ում