Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

ՕՐՕ դաշինքի ճակատագիրը մնում է անորոշ. երեք առաջնորդներն էլ Հայաստանում չեն

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։

Դաշինքի անդամներն այդպես էլ չեն հստակեցնում՝ արդյոք ՕՐՕ-ն կպահպանի իր ֆորմատը, արդյոք այն կդառնա կուսակցություն, թե անդամ ուժերը կշարունակեն առանձին գործել, և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կստեղծի սեփական կուսակցությունը ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս պահին Հայաստանում չեն ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ Վարդան Օսկանյանը և ո՛չ էլ  Սեյրան Օհանյանը։ «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներն էլ այս օրերին ակտիվ քաղաքական գործունեությամբ և հարցազրույցներով հանդես չեն գալիս։ Մեզ հաջողվեց պարզել, որ դաշինքն առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրություններում որևէ քաղաքական ուժի չի սատարելու՝ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի աջակցություն չի լինելու։

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանից հետաքրքվեցինք՝ արդյոք ՕՐՕ դաշինքն առաջիկայում քննարկում կամ հավաք է անցկացնելու՝ կուսակցություն դառնալ-չդառնալու կամ դաշինքի ֆորմատի պահպանման հետ կապված. «Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ։  Գուցե անձնական խոսակցություններ կան, բայց ես տեղյակ չեմ, որպեսզի պատասխան տամ»։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դաշինքի լռությունը, Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Երևի մարդիկ ուզում են հասկանալ՝ այս ամենից հետո ինչ կարելի է անել։ Բայց կոնկրետ քննարկումներ չեն լինում»։

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկայում դաշինքի ներկայացուցիչները կհավաքվեն՝ որոշելու հետագա գործունեության ֆորմատը։ Ավելի վաղ հիշեցնենք, Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ՕՐՕ-ն իր ֆորմատը կպահպանի։ Իսկ այսօր տիկին Մուրադյանը փոխանցեց հետևյալը. «Որևէ առարկայական բան չեմ կարող ասել այդ կապակցությամբ, եթե լինի՝ կիմանաք։ Այս պահի դրությամբ ոչ մի այդպիսի բան չկա»։

Ի դեպ, դաշինքի հետ կապ չեն պահպանում նաև «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի ներկայացուցիչները, որոնք ընտրություններից հետո իրենց ավանդական չորեքշաբթի օրերի նիստերն են անցկացնում իրենց դաշինքի գրասենյակում՝ առանց ՕՐՕ դաշինքի մասնակից կուսակցությունների ներկայության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում