Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Մեր ժողովուրդը հենց զինվորներն են. պետք է բոլորին պատրաստել պատերազմի. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Ազգ-բանակ» կարգախոսը շատ կարևոր կարգախոս է: Հայաստանն այսօր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ և այդ երկրների զինված ուժերից պիտի պատրաստ լինի պաշտպանվել ազգովի, պետք է բոլորին պատրաստել պատերազմի, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ խոսելով Երևանում մեկնարկած «Ազգ-բանակ-2017» համաժողովի մասին:

«Կարծում եմ՝ «ազգ-բանակը» շատ կարևոր կարգախոս է, և երկրի նախագահը, պաշտպանության նոր նախարարը խելացի են վարվում՝ այդ կարգախոսը կյանքի կոչելով: Մենք պիտի կուտակենք մոբիլիզացիոն ռեզերվներ՝ տեխնիկա, սպառազինություն, սնունդ, և այդ ամենը պետք է պատրաստ պահվի խաղաղ վիճակից ռազմական վիճակի անցնելու համար»,- հայտարարեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Խոսելով «ազգ-բանակ» կոնցեպտի ժամանակակից կիրառության մասին՝ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ այսօր այդ մոդելը կիրառվում է, օրինակ, Իսրայելում: Իսկ ահա մերձավորարևելյան մյուս երկրում՝ Սիրիայում, ժողովուրդը պատրաստ չէր պատերազմի, պատրաստ չէր դառնալու ազգ-բանակ,- ասում է անվանի գեներալը,- դրա համար էլ Սիրիան ավերեցին, քանդեցին, ճզմեցին:

«Մեր ժողովուրդը հենց զինվորներն են: Նրանք ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն մարտի մեջ մտնելու: Մենք պետք է զբաղվենք նրանց հետ, որ անիմաստ չզոհվենք: Իսկ այդ պարագայում հարկավոր է սկզբնական զինվորական պատրաստություն, մոբիլիզացիոն պատրաստություն: Պետք է բոլորին պատրաստել պատերազմի: Պետք է ուսումնասիրել հակագազը, ինքնաձիգը, սողալով գնալը, ջոկը, դասակը, վաշտը: Իսկ ի՞նչ էիք ուզում: Այլ տարբերակ չկա, եթե ուզում եք պաշտպանել ձեր հայրենիքը, ձեր տունը, ինքներդ ձեզ: Իսկ դրանք թուրքեր են, նրանք ոչ ոքի չեն խնայում: Ահա և ամբողջ ազգը: Պաշտպանվեք»,- ավելացրեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում