Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կաթսան որ տրաքեց՝ նշանակում է արյունահեղություն. Կարապետ Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը:

-Պարոն Ռուբինյան, արդեն անցյալում են խորհրդարանական ընտրությունները, հետընտրական ընդվզում չեղավ, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս հարմարվողական վիճակը. արդյո՞ք նրանով, որ ժողովրդին փողոց դուրս բերող քաղաքական ուժեր չեղան:

-Պրոֆեսիոնալ գործեցին կեղծարարները: Որևէ ուժ չորդեգրեց այնպիսի ընտրարշավ, որը կբերեր նաև փողոցային պայքարի: Ե՛վ ընդդիմությունը իրեն պահեց դասական ոճով, և՛ իշխանությունները իրենց դասական ընտրակեղծարարություններն իրականացրեցին: Քանի որ այս անգամ ոչ սուր պայքար տեղի ունեցավ, ապա իշխանությունները շատ հանգիստ իրենց մեթոդաբանությունը կիրառեցին, ըստ էության, ժողովուրդն էլ, ցավոք, պատրաստ էր այդպես գործելու. նախընտրեցին թեկուզև կարճատև շահը ինչ-որ անորոշ զարգացումներից. ցավալի երևույթ է: Չեմ կարծում, որ որևէ բանական մարդ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, ենթադրի, որ հնարավոր է ատելության կիզակետում գտնվող Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը պետք է 50 տոկոսից ավելի ձայն հավաքի. դա անհեթեթություն է, անհավատալի բան է: Բացի այն ամենից, ինչի մասին բոլորս գիտենք՝ զանգվածային ընտրակաշառք, ուղղորդում, վարչական ռեսուրսի կիրառում, մնացածը դժվար ապացուցելի են, օրինակ, այն, որ «թռչող բրիգադներ» են եղել, տեղամասից տեղամաս գնացել ստորագրել են: Ես այդ հաճույքն ունեցա տեղամասերից մեկում լինելու, արտառոց դեպքեր չեղան: Եթե 20-30 հոգի պետության կողմից նվիրած կեղծ անձնագրերով և ցուցակում կեղծիքով հայտնված գային և ստորագրեին, ես չէի կարող դա արձանագրել: Կարող է դա լինել, որովհետև իշխանությունները հանցագործ են և որևէ բանի առաջ կանգ չեն առնում, բայց պետք է կարողանալ ապացուցել: Ցավոք, Դանիել Իոաննիսյանի հերոսական ջանքերից բացի՝ ուրիշ ապացույց չունենք:

Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ դեսպանների ներկայությամբ հայտարարել է, որ բարձր մակարդակի ընտրություններ են անցել՝ ժողովրդավարության, մարդու իրավունքներին համապատասխան: Ինչքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

– Ժիրայր Սէֆիլյանը արդեն մոտ 8 ամիս է անազատության մեջ է, վերջերս պարզվեց, որ իրական ապացույցը, որ նա մեղավոր է, այն է, որ նրա տանը զինվորական պայուսակ են գտել և սպիտակ դրոշ: Դա ծիծաղելի է: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտման օրինակ է: Մյուս քաղբանտարկյալների առկայությունը ևս մարդու իրավունքների խախտման մասին է վկայում, օրինակ, Կարող Եղնուկյանը, ազնվագույն, հայրենիքի նվիրյալ անձնավորություն, բայց էլի բանտում տառապում է: Հուսով եմ, որ ԵԱՀԿ դեսպաններն այդ ամենի մասին գիտեն: Քանի դեռ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների մասին ճամարտակություններն անհեթեթ են: Դեսպաններն, իհարկե, չէին կարող տեղում արձագանքել, բայց նորմալ երկրների արձագանքը ժամանակ առ ժամանակ լինում է:

Եվրոպական կառույցները, դիտորդները նշում են, որ եղել են խախտումներ, արժանահավատ տեղեկություններ ընտրակաշառքի մասին, բայց ընդհանուր պատկերն արտացոլում է ժողովրդի կամքը, նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից հայտարարություն եղավ՝ Արտակ Սարգսյանի ձայնագրությունների հետ կապված:

-Երևի իրենց գրասենյակներում նստում, մտածում են, նախ՝ իրավունք չունեն միջամտելու մեր ներքին գործերին, մեր երկրում կարգուկանոն հաստատելը մեր հասարակության խնդիրն է, ոչ թե դեսպանատների: Սովորական երևույթ է, արձանագրում են, որ ընտրախախտումներ են եղել, դե ֆակտո պետք է իշխանությունների հետ աշխատեն:

-Որովհետև չկա՞ն այլընտրանքային գործընկերներ Հայաստանում:

-Ինչո՞ւ չկան, առնվազն երկու ուժ հայտարարել էին իրենց եվրոպական, արևմտյան զարգացման  ուղու որդեգրման մասին, այլ հարց է, որ այդ ուժերը շատ թույլ են, որովհետև քաղաքական դաշտը ամայացված է, ընդդիմությունը պառակտված է: Դեսպանատները հո այս երկրում գործադիր մարմին չեն, որ մեր փոխարեն հեղաշրջում կամ մեղմ զարգացումներ ապահովեն, դրանք մեր խնդիրներն են:

-Պարոն Ռուբինյան, նշելով երկու ուժերի մասին, հավանաբար նկատի ունեիք «Ելք»-ին և «Ազատ դեմոկրատներ»‑ին, կարո՞ղ ենք ասել, որ «Ազատ դեմոկրատներ»‑ի խորհրդարան չանցնելը և «Ելք»-ի քիչ ձայներ ստանալը ինչ-որ չափով արտացոլում է հասարակության վերաբերմունքը դեպի ԵՄ, Արևմուտք:

-Գիտեք, եթե հնարավորություն է լինում, երկիրը լքողները միշտ ընտրում են բարեկեցիկ Եվրոպան, Արևմուտքը, երիտասարդությունը նախընտրում է այնտեղ կրթություն ստանալ, մշակութային առումով ևս կապված ենք, չի կարելի ասել, որ դա եվրոպական ուղու մերժում է նշանակում, պարզապես ժողովուրդը հուսալքված վիճակում է: Բազմիցս խաբվելով և հիասթափվելով ընդդիմության ձեռնարկած պայքարից՝ հիմա անկման շրջանում են, չկա հավատ, որ ինչ-որ բան կարող է փոխվել. նախընտրում են «շնից մազ պոկելը»:

-Ձեր կարծիքով, ևս 5 տարի կշարունակվի՞ այս հարմարվողական իրավիճակը, թե՞ նոր ընդվզումներ կլինեն:

-Ժամանակ չունենք, երկիրը կործանման է գնում, սոցիալական վիճակն էլ հետզհետե վատանում է: Վարչապետի գործունեությունն առայժմ իր բարետեսությունը ցույց տալուց այն կողմ չի գնում, տա Աստված՝ կարողանա ինչ-որ բան անել: Երկրին կտրուկ փոփոխություններ են պետք, մթնոլորտ պետք է փոխվի, մարդու իրավունքներն իսկապես պետք է հարգվեն, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, եթե դա չարվի, կաթսան անընդհատ եռալու է, իսկ եթե չի եռալու, ավելի վատ, դա նշանակում է, որ կաթսայից անընդհատ արտահոսք է լինելու, երկիրն է ամայանալու: Իսկ կաթսան որ տրաքեց, դա նշանակում է արյունահեղություն:

-Իսկ ինչո՞ւ պետք է Ս. Սարգսյանը, իշխանությունները բարիանան, արդեն կանաչ քարտը, կարծես, ստացել են:

-Պետք է բարիանան միայն վախենալով ընդվզում-պոռթկումից, ի վերջո ինչքա՞ն կարելի է ժողովրդին ուժային մեթոդներով ճնշել:

-Պարոն Ռուբինյան, հիմա փողոցի և «Ելք»‑ի միջև, կարծես, անջրպետ է առաջացել, փողոց ասելով՝ նկատի ունեմ «Սասնա ծռերի» համակիրներին, արտահերթ զարգացումների կողմնակիցներին, նույնիսկ «Ելք»-ին մեղադրում են մանդատները վերցնելու հարցում:

-Ես դա սխալ եմ համարում: Ճիշտ չեմ համարում, որ հենց այդ ապստամբության ժամանակ մի տեսակ խանդի տեսարան սարքեցին, կարծում եմ՝ այդ ժամանակ ՔՊ-ն դրսից, ապստամբները ներսից եթե կարողանային համատեղ գործել, շանս կար ինչ-որ բան փոխելու: Հիմա ես համակրանքով եմ մոտենում «Սասնա ծռերի» ակտիվիստներին, նրանց կոչ կանեի ոչ թե պառակտիչ ուղիով գնալ, այլ ջանքերը միավորել «Ելք»-ի, մյուս ընդդիմադիրների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում