Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ազգ-բանակ» հայեցակարգը բխում է պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից. Արմեն Ռուստամյան

«Ազգ-բանակ» հայեցակարգի նպատակն է հասարակության և Զինված ուժերի միջև գործակցությունը որակապես նոր մակարդակի և խորության բարձրացնելը: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք ունենք գյուղեր, որ ռազմական բազայի կարգավիճակով են ապրում, և պետք է ոչ թե սահմանամերձ լինեն, այլ սահմանապահ հասկացողությունը պետք  կիրառվի՝ հասկանալով, որ նրանք ոչնչով չեն տարբերվում զինվորից»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա: «Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը և պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած միջոց է: Երկրորդը՝ պետք է հստակ նպատակը սահմանվի` ինչի է գնում հայեցակարգը, երրորդը՝ առաջնային խնդիրները նշվեն և չորրորդը՝ հնարավորություններն ու ներուժը»,- մանրամասնեց պատգամավորը:

Նա ակնհայտ է համարում, որ տարածաշրջանում թուրք- ադրբեջանական տանդեմը Հայաստանի  նկատմամբ թշնամական վիճակ է սահմանել: «Մենք մեր հույսը պետք է մեզ վրա դնենք,  քանի որ երբ  ուրիշ տեղեր ես փնտրում ուժի աղբյուրը, միշտ սխալվում ես»,-նշեց  նա:

Ռուստամյանի խոսքով` Հայաստանում հասարակության մոտ բանակի նկատմամբ բացառիկ  հարգանք և հատուկ վստահության կա, ինչը երևացել է հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում:  «Մանավանդ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել և դա բանակի շնորհիվ է, ինչն ավելի  բարձրացրեց հարգանքը և վստահությունը բանակի նկատմամբ: Սա անպայման բերելու է դրական արդյունքների»,-ընդգծեց նա:

Նրա գնահատմամբ` «Ազգ-բանակ»-ը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից է բխում: Այն գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է, որը պետք  է միս ու արյուն ստանա և  մտնի յուրաքանչյուրի տուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում