Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Թե չէ հաշվում եք, հաշվում… Անտեղի ոգևորություն Զբոսաշրջության պետական կոմիտեում

Այս կառավարության և նրա անդամներից շատերի մեջ այնքան մեծ է լուրջ առաջընթաց արձանագրելու և կառավարության գործունեության հաջողությունը ցույց տալու ցանկությունը, որ երբեմն այդ գործունեությանը վերաբերող ելույթներում, հրապարակումներում, հանձնարարականներում կորցնում են չափի զգացումը: Հերթական ոգևորության դրսևորման դեպքն արձանագրվել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի տնօրեն Զարմինե Զեյթունցյանի մասնակցությամբ: Վերջինս անդրադառնալով 2017թ. առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների վիճակագրությանը, նշել է, որ այցելուների թիվը կազմել է 599 հազար 291 մարդ, ինչը 18.2%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ցուցանիշը: Նա նաև ներկայացրել է, որ զբոսաշրջային այցերի հիմնական աճն ապահովել են Իրանը՝ 17.7%, Ռուսաստանը` 7.5%, ավելի փոքր ծավալներով Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան: Տրամաբանական է, որ նրա ներկայացրած տվյալների աղբյուրը Ազգային վիճակագրական ծառայությունն է: Ընդհանրապես, տնտեսությանը վերաբերող ցանկացած թիվ հրապարակվում է Ազգային վիճակագրական ծառայութան կողմից, որից հետո այն համարվում է պաշտոնական տվյալ, որն էլ հիմք է ընդունվում տնտեսության տվյալ ճյուղի իրավիճակը բնորոշելիս կամ պաշտոնական և ոչ պաշտոնական վերլուծություններ կատարելիս:

Որպես կանոն, ԱՎԾ-ն յուրաքանչյուր ամսվան վերաբերող օպերատիվ տվյալները հրապարակում է հաջորդ ամսվա 20-21-րդ օրերին: Կոնկրետ ներդրումներին ու զբոսաշրջությանը վերաբերող տվյալները ԱՎԾ-ի օպերատիվ հրապարակման մեջ չեն արտացոլվում: Զբոսաշրջությանը վերաբերող տվյալները հրապարակվում են տվյալ ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների շարքում, և դա տեղի է ունենում մեկ ամիս անց: Մինչդեռ, ապրիլի 18-ին, նախատեսված բոլոր ժամկետներից շուտ, Զբոսաշրջության պետական կոմիտեի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հրապարակել է զբոսաշրջությանը վերաբերող առաջին եռամսյակի տվյալները, որոնք մեղմ ասած, հեռու են իրականությունից: Նույն ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել ընդամենը 252.506 զբոսաշրջիկ (ցուցանիշը 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 8.6%-ով): Անգամ 20% աճի դեպքում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը պետք է մոտ լիներ 300 հազարին, մինչդեռ, գործ ունենք գրեթե 600 հազարի հետ, որն ավելի քան 150-170%-ոց աճ է, ինչը բացառվում է:

Պատկերն ավելի պարզ լինելու համար նշենք, որ 2016թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ հանրապետություն է ժամանել 501.118 զբոսաշրջիկ: Ավելի քիչ, քան այս եռամսյակում: Թե որտեղից են վերցվել ներկայացված տվյալները, կարելի է միայն գուշակել, բայց դա ոչինչ չի փոխում: Հասկանալի է՝ տիկին Զեյթունցյանը շտապել է իր թիմի արձանագրած հաջողությունը ներկայացնել հանրությանն ու առաջին հերթին հանրապետության վարչապետին։ Ցավոք, շատ շտապելուց հայտնվել է անհարմար իրավիճակում: Այդուհանդերձ ընդունելով, գնահատելով արձանագրված 18%-ոց հաջողությունը, նշենք, որ այն գլխապտույտի աստիճանի ոգևորիչ չէ այն պարզ պատճառով, որ, ինչպես վերևում նշվեց, անցյալ տարի էլ այս փուլում ավելի քան 8 տոկոսանոց աճ ենք ունեցել, իսկ 2012-2014թթ., յուրաքանչյուր տարում այս ոլորտում համաձայն ԱՎԾ-ի՝ ավելի քան 10-12-14 տոկոսանոց աճ է արձանագրվել:

Ինչ վերաբերում է իրական զբոսաշրջությանը կամ դրան վերաբերող իրական թվերին. նախ, այս կառավարության օրոք ոլորտի վերաբերյալ արված թերևս միակ ռեալ քայլը՝ ՌԴ քաղաքացիներին իրենց անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորություն տալն էր, ինչը բացատրվեց տուրիստական լուրջ հոսքի հնարավորության ստեղծմամբ (այնինչ, շատերի գնահատմամբ, դա ընդամենը Հայաստանի՝ ՌԴ-ից ունեցած կախվածության ամրագրման ևս մեկ կարևոր միջոցառում էր): Հիմա, կարծես, ժամանակն է թվերի լեզվով հաշվետվություն ներկայացնելու. որքան էին ՌԴ-ից ժամանում մինչ այդ որոշման կիրառումը, որքան են ժամանել անցած եռամսյակում: Դրանով իսկ ցույց տալով արվող հիմնավորման տրամաբանականությունը, եթե, իհարկե, տրամաբանություն կա:

Եվ վերջում. զբոսաշրջությամբ թեկուզև մեկ անգամ հետաքրքրված մարդը գիտի, թե ՄԱԿ-ի սահմանմամբ ով է համարվում զբոսաշրջիկ (24 ժամից մինչև մեկ տարի և այլն): Եթե հանեք ՌԴ-ում և ԱՊՀ տարածքում աշխատող ու ձմռան ամիսներին իրենց տուն վերադարձող խոպանչիներին, Հայաստանում բնակվող կիսով «երկքաղաքացի» տասնյակ հազարավոր ջավախահայերին, և հաշվառում իրականացնենք միայն նրանց հաշվով, ովքեր ժամանելով Հայաստան ապրում են հյուրանոցներում և վարձակալած բնակարաններում, կունենանք Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մոտավոր թիվը, որը հաստատ բազմապատիկ անգամ փոքր է տիկին Զարինեի ներկայացրած և՛ ոչ իրական թվից, և՛ չներկայացրած «իրականից»: Թե չէ հաշվում եք, հաշվում… Ու բացարձակապես բոլոր կառավարությունների օրոք, գրեթե բոլոր ոլորտներում աճ ենք արձանագրում, բայց կայուն քայլերով հետզարգացում ենք ապրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում