Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երկու նախաձեռնություն, որ ընդգծում են պատասխան չստացած ամենակարևորը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 20-ին իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնությամբ իրականացվող «Ազգ-բանակ» խորագրով համաժողովում հանրային քննարկման համար առաջ է քաշել երկու նախագիծ. մեկը՝ ժամկետային զինծառայության, մյուսը՝ բուհերի տարկետման և բարձրագույն կրթությամբ երիտասարդների միջոցով սպայակազմի համալրման վերաբերյալ:

Երկու նախագծերը բավական հետաքրքիր են, առնվազն լայն քննարկման արժանի, իհարկե՝ մի շարք հարցերի տեղիք տվող, որոնք էլ ենթադրվում է՝ պատասխան պետք է ստանան քննարկումների ընթացքում: Կասկածից վեր է, որ երկու ծրագիրն էլ էական նշանակություն ունեն հայկական զինված ուժերի զարգացման տեսանկյունից, նոր մարտահրավերներին, կամ ինչպես հենց Սարգսյանն ինքն է մի առիթով ձևակերպել՝ վաղվա պատերազմին պատրաստվելու համար, որովհետև Հայաստանի անվտանգությունը մի քանի քայլ առաջ նայելու և հաշվելու, մի քանի քայլ առաջ կատարելու կարողության մեջ է:

Մյուս կողմից, սակայն, Վիգեն Սարգսյանի նախաձեռնություններն իրենց կարևորությամբ հանդերձ՝ առաջ են բերում մեկ այլ կարևոր հարց, ավելի շուտ՝ ստեղծում են այն ֆոնը, որ առավել ընդգծում է մեկ այլ հարց: Հարց, որը, սակայն, նոր չէ, հասարակությանը հուզում է վաղուց, առավել հրատապ է դարձել ապրիլի պատերազմից հետո, բայց որին իշխանությունն առ այսօր չի տվել պատասխան:

Պաշտպանության նախարարի երկու նախաձեռնությունները զգալիորեն հղկվելու դեպքում, հանրային՝ իսկապես առողջ, միևնույն ժամանակ իշխանության ականջալուր կեցվածք ենթադրող քննարկման դեպքում կարող են էլ ավելի օրգանական դարձնել բանակ-հասարակություն փոխազդեցությունը և հետևաբար ընդհանուր առմամբ բարձրացնել պետական դիմադրողականության ՕԳԳ-ն: Սակայն այստեղ, այս նախաձեռնության ֆոնին առաջանում է հարցը բանակ-այսպես ասած՝ էլիտա փոխազդեցության մասով: Ի՞նչ բանաձև, առաջարկ, մեխանիզմ ունի Վիգեն Սարգսյանը կամ իշխանությունն ընդհանրապես, որպեսզի հիմնավորապես փոխվի բանակ-էլիտա կամ չակերտավոր էլիտա փոխազդեցության աստիճանը, կամ ավելի շուտ՝ պարզապես առաջանա նման փոխազդեցություն, որն այսօր բացակայում է:

Խոսքը, մասնավորապես, այն մասին է, թե ինչպես պետք է անել, որպեսզի Հայաստանում, օրինակ, պետական բարձրաստիճան պաշտոններում չհայտնվեն բանակում չծառայած, պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաներ, և այդպիսով հարգվի օրենքի պահանջը: Կամ՝ ինչպես պետք է անել, որպեսզի Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց հարազատների, ընկերների որդիները ծառայեն ոչ թե առավելապես փաստաթղթերով, այլ իրականում և առանց խտրականության ու արտոնության, որպեսզի նրանց համար բանակը լինի լիովին նույնը, ինչ, օրինակ, սոցիալապես կարիքավոր զինվորի համար է, որպեսզի նրանց համար պատերազմի մեջ գտնվող, խրամատավորված բանակ հասկացությունը լինի նույնը, ինչ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ երիտասարդների համար է:

Շատերի համար սա ընդամենը «արդարության կույր պահանջ» է, որ հնչեցնում է սոցիալական ծանր վիճակում իշխանությունից դժգոհ հասարակությունը: Իրականում խնդրի այդ դիտարկումը, օրինակ, ազգ-բանակ հայեցակարգի առաջին իսկ տորպեդահարող գործոնն է, որովհետև այդ հայեցակարգը առաջին հերթին պահանջում է, որ հասարակությանն ի ցույց դրվի պատերազմական մարտահրավերներին «էլիտայի» կյանքի համարժեքացումը, հատկապես հենց պատերազմի մարտահրավերը ֆիզիկապես կրելու մասով, բայց, իհարկե, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև կենցաղվարության կանոններով: Դա է, որ պետք է հիմնարար ազդեցություն թողնի հասարակության վերաբերմունքի վրա և ձևավորի վստահություն և նաև ազգ-բանակ հայեցակարգի խորացմանն ու ընդգրկմանը մասնակցության մոտիվացիա:

Այսինքն՝ խնդիրն այստեղ զուտ սոցիալական բողոքի դրսևորման տարատեսակը չէ: Դա կլինի շատ պարզունակ մեկնաբանում և նենգափոխում, քանի որ «էլիտայի» անմիջական պատասխանատվության խնդիրը պատերազմական պայմաններում ապրելու և զարգանալու, այդ միջոցով թե՛ իր, թե՛ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պահելու իրողության մեջ գտնվող պետության առանցքային շաղախն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում