Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:
«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն Է երկու երկրների համար: Ուկրաինան պետք Է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի և Արևելքի երկրների միջև»,- Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել Է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:
Նախատեսվում է, որ գնացքն Ուկրաինայից Իրան կհասնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքով: