Մամուլում վերջին շրջանում բազմիցս գրվեց այն մասին, որ առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարի փոփոխություն կլինի: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում վստահեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հետ այդ հարցը չի քննարկել:
Նախարարի խոսքով՝ ՀՀԿ-ական դառնալն իր հեղինակության վրա պետք է որ դրական ազդեցություն ունենար: Հարցին, թե նախարարի պաշտոնը լքելն իր համար արդյոք տխուր, ողբերգական չի լինի, նախարարը պատասխանեց. «Աբսալյուտնո»:
Լևոն Ալթունյանը նշեց, որ ոլորտի խնդիրները դեռևս առկա են, հաջողվել է նախագծել անելիքները. «Դա հիմնական ձեռքբերումն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: