Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Թոփ 10 հայաստանյան ապրանքանիշներ, որոնք գրավել են աշխարհը

Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ստեղծել բիզնես, որ կբավարարի պահանջմունքներ ողջ աշխարհում և կգրավի միջազգային շուկան: Պարզվում է՝ սայլը վաղուց տեղից շարժվել է, ու այս 10 բրենդները կարող են վստահ ասել՝ «Այո՛, հնարավոր է»:

  1. BetConstruct

Image result for BetConstruct

Ամենամյա լոնդոնյան արշավ՝ մրցանակների ետևից. BetConstruct ընկերությունը արդեն մի քանի տարի շարունակ խաղային տեխնոլոգիաների համաշխարհային ICE Totally Gaming մրցանակաբաշխությունից մեծ ավարով է վերադառնում: «Խաղային ծրագրային ապահովման 2017թ. լավագույն մատակարարը» կարողանում է Հայաստանից լուծումներ մշակել ողջ աշխարհի համար և իր 14 ռեգիոնալ գրասենյակների միջոցով մատուցել այն գործընկերներին ավելի քան 80 երկրներից: Որպես համաշխարհային շուկայում եղանակ ստեղծող կազմակերպություն՝ BetConstruct-ն այս տարի Լոնդոնում կազմակերպել էր նաև H20 Data Seminar-ը, որի շրջանակներում ոլորտի ներկայացուցիչները, հայտնի ֆուտբոլիստները և մասնագետները քննարկեցին խաղային ոլորտում սպորտային տվյալների և վիճակագրության նշանակությունը:

  1. Հայկական կոնյակ՝ ArArAt

«Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ…»

Այսպես էր բնութագրում Ուինսթոն Չերչիլն իր երկարակեցության գաղտնիքը: Իսկ այ եթե բախտի բերմամբ (կամ դժբախտաբար (: ) հայտնվել եք աշխարհի մի այնպիսի անհավանական  անկյունում, որտեղ առաջին հայացքից բացակայում է հայկական հետքը, ապա պետք է ընդամենը այցելել մոտակա խմիչքների խանութ և առանց շտապելու փնտրել ArArAt անունը: Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ArArAt կոնյակները աշխարհում դարձել են Հայաստանի, նրա մշակույթի և պատմական ժառանգության խորհրդանիշը: Ու չնայած քննադատություններին, բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ դառնալու շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում:

  1. VBet

Հայկական Վիվառո ընկերության միջազգային տարբերակը՝ Vbet բուքմեյքերական ընկերությունն արդեն 2-րդ տարին անընդմեջ Մոսկվայի Betting Awards մրցանակաբաշխությունում ճանաչվում է ԱՊՀ լավագույն առցանց բուքմեյքեր: Վիվառոյի «փոքր եղբայրը» ամենևին չի շփոթվում միջազգային ասպարեզում ու արդեն ունի գործունեության լիցենզիաներ մի քանի երկրներում, այդ թվում՝ ոլորտի համաշխարհային կենտրոն համարվող Մեծ Բրիտանիայում: Vbet-ը իր առաջարկների բազմազանությամբ ու ծրագրային լուծումներով վերջին 2 տարում կարողացել է տպավորել ներկաներին մի շարք միջազգային համաժողովներում՝ Berlin Affiliate Conference 2016-ում, London Affiliate Conference 2017-ում և այլուր: Իսկ 17 լեզուներով սպասարկվող կայքը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած մարդու խաղալ հաճույքի համար:

  1. Shadowmatic

Կպատկերացնեի՞ք, որ մութ տարիներին, մոմի լույսի տակ ձեռքերի ստվերներով պատերին տարբեր պատկերներ գծելու մեր սիրելի զբաղմունքը մի օր համաշխարհային ճանաչման կարժանանա ու մեծ հաջողություններ կգրանցի: Ուրիշ ովքե՞ր կարող էին դա անել, եթե ոչ մութ ու խավար տարիներ տեսած հայերս:

Հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio games-ը, որ երկար ժամանակ ստվերում էր,  2015թ. հունվարին թողարկած  Shadowmatic-ով  կարճ ժամանակում շուռ տվեց բջջային խաղերի շուկան և լույս աշխարհ դուրս եկավ։

Ստվերների այս յուրօրինակ խաղը հնարավորություն է տալիս մատի հպումով անձև առարկաների շարժումներով ջրի երես հանել ստվերում թաքնված ուրվականներին: Գլուխգործոցի թողարկումից օրեր անց այն հայտնվեց App Store-ի Editor Choice-ում և  համաշխարհային ՏՏ հսկաների ուշադրության կենտրոնում։ Նույն ամսին այն Apple-ի կողմից ճանաչվեց լավագույն նոր խաղ, իսկ արդեն հունիսին հաջողության ճամպրուկի մեջ  տեղավորեց Apple ընկերության այս անգամ ամենամյա Apple Design Awards կամ համակարգչային խաղերի աշխարհի «Օսկար»  մրցանակը: Այս տարի խաղը հասանելի դարձավ նաև Android օգտատերերի համար՝ ընդլայնելով իր շուկան: Ընդամենը 4 հոգանոց թիմով կերտած Shadowmatic-ի հաջողությունն, իհարկե, ոգեշնչում է ու ներշնչում այն հավատը, որ Հայաստանում նույնպես հնարավոր է ամենաբարձրակարգ արտադրանք ստեղծել:

  1. Madatoff

Image result for Madatoff

Կրկին վերադառնանք հայկական կոնյակին:

«Մադաթով» հայկական կոնյակը  «Ստեփանակերտի կոնյակի գարծարանի» գլուխգործոցն է, որը, ինչպես նշում են արտադրողները, իր մեջ կրում է հայկական կոնյակի բոլոր ավանդույթները: Հետաքրքիրն այն է, որ հնարամիտները կոնյակի ստեղծման մեջ օգտագործել են լեգենդար հայ գեներալ Վալերիան Մադաթովի կերպարը, շիշն էլ նմանեցրել  բարձրաստիճան սպայի հանդերձանքին, ինչի շնորհիվ այն ասոցացվում է ազնվական արիստոկրատ կերպարի հետ և թվում է` ժամանակը չի բավականացնի բացահայտելու նրա կախարդական ուժի ողջ գաղտնիքը: Բացառապես արցախյան խաղողի սպիրտից պատրաստված խմիչքը մեծ պահանջարկ ունի աշխարհի տարբեր ծայրերում, պատվերներն ու համագործակցության առաջարկներն այնքան շատ են, որ գործարանը չի հասցնում բավարարել բոլորի պահանջները:

  1. Ջերմուկ

Կրկին վերադառնանք հայկական կոնյակին… Ներողություն, պարզապես «Ջերմուկ» ապրանքանիշով հայկական հանքային ջուրը ո՛չ որակական հատկանիշներով և ո՛չ ճանաչվածությամբ չի զիջում աշխարհահռչակ հայկական կոնյակին:

Մեր նախանձելի բացառիկ հանքային աղբյուրների  գաղտնիքը նրա մեջ է, որ ջուրն իր ճանապարհորդությունը սկսում է երկրի ընդերքից՝ շրջակա միջավայրի աղտից շատ հեռու և իր հետ բերում է օրգանիզմին անհրաժեշտ բազմազան առողջարար հանքանյութեր, ինչի շնորհիվ էլ այն մեծ հռչակ է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հայկական շուկայի առաջատար հանքային և բնական ջուր արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը միակն է, որ ունի Եվրամիության վկայական և իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

7. PicsArt

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված այս հաջողված ծրագիրն իրենից ներկայացնում է լուսանկարներ ու տեսանյութեր խմբագրող  բջջային հավելված և սոցիալական ցանց։  Այն առաջին ֆոտո խմբագրող հավելվածն է, որը հնարավորություն է տալիս կիսվել սեփական «ստեղծագործություններով» և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։

Instagram-ի հետ ոտք մեկնող ծրագիրը հասանելի է 20 լեզուներով, ընդամենը 5 տարում հասցրել է ստանալ միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես օրինակ ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: Հատկանշականն այն է, որ վերջինս ներդրումներ է կատարել այնպիսի խոշորագույն ընկերություններում ինչպիսիք են՝ Google, Apple, YouTube, LinkedIn, Whatsapp և այլն:

App Store-ի թոփ հավելվածների շարքում ոտքն ամրացրած, 400 մլնից ավելի ներբեռնում և ամսական 85 մլն ակտիվ օգտատեր ունեցող այս հավելվածը Հայաստանը դիրքավորում է աշխարհի ՏՏ քարտեզի վրա որպես ինովացիոն երկիր:

  1. Մեգերյան կարպետ

Եթե երբևե այցելել եք «Մեգերյան կարպետ», ապա հաստատ գոնե մի քանի վայրկյանով կորել եք գույների ու զարդերի անհավանական լաբիրինթոսում:

Եթե այս առեղծվածային երկրաչափական մարմինները հնում ունեցել են  միայն կենցաղային նշանակություն, ապա այժմ դրանք ամբողջ աշխարհում համարվում են  ճաշակի և ճոխության խորհրդանիշ: Հայկական գորգերն աշխարհը նվաճել են իրենց գեղեցկության, թաքնված նշանակության, չկրկնվող զարդանախշերի և բնական գույների շնորհիվ, որոնց վերականգնմամբ և պահպանությամբ էլ արդեն 4 սերունդ զբաղվում է Մեգերյանների ընտանիքը: Հայաստանի սահմանից այն կողմ ընկերությունն արտադրամասեր ունի 6, վաճառքի ցուցասրահներ (որտեղ ի դեպ 100-400 տարեկան գորգեր կան ցուցադրված)՝ 3 երկրներում, ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ՝ ամբողջ աշխարհում:

  1. Ծխախոտ ՝ «Արարատ»

Ի՞նչ կպատասխանեիք, եթե ձեզ հարցնեին, թե ո՞րն է ամենաճանաչված ծխախոտն աշխարհում: Մարլբորո:

Ծխախոտի համաշխարհային բրենդի հեղինակությունը անխոցելի էր թվում, ինչպես իր գովազդային դեմքը՝ քաջարի կովբոյը… Մինչև այն ժամանակ, երբ «Արարատը» ներխուժեց միջազգային շուկա: «Գրանդ Տոբակո»  հայ-կանադական համատեղ ձեռնարկության  «Արարատ» ծխախոտն օր օրի ավելացնում էր իր բաժին ջուրը ծխախոտի համաշխարհային օվկիանոսում:

Հաջողության պատմությանը պակասում էր ընդամենը մի փոքր աղմուկ, և այդ հարցում «Արարատին» օգնության հասավ հենց Marlboro-ն: Մի քանի դատական հայցեր տարբեր երկրներում «Philip Morris Brands Sarl» ընկերության կողմից, ու բոլոր դեպքերում՝ պարտված: «Արարատը» թե՛ դատական ատյաններում, թե՛ շուկայում պահպանեց իր յուրատիպ բրենդն ու բարձր որակը, որի հաշվին էլ այսօր մեր տասնյակում է:

  1. Menu.am

«Պետք է ընդամենը հավատալ գաղափարին, ձեռքերը քշտել և անել»

Ռեստորանային սննդի առցանց պատվիրման Menu.am համակարգը Հայաստանում գործում է 2012թ.-ից և համախմբում է ավելի քան 400 երևանյան ռեստորաններ, սրճարաններ ու մասնագիտացված խանութներ: Երբ ստեղծվեց ընկերությունը, բոլորը թերահավատորեն կանխորոշում էին, որ այս բիզնես մոդելը չի գործի Հայաստանում, որովհետև չկար համապատասխան մշակույթ, սակայն շատ կարճ ժամանակում վերջինս կոտրեց սառույցն ու դարձավ սննդի առաքման ոլորտի առաջատար: 2014թ.-ից բացվեց ընկերության վրացական մասնաճյուղը՝ menu.ge, իսկ արդեն անցած տարվանից ընկերությունը գրավեց բելառուսական շուկան: Ընդլայնման ռազմավարության շրջանականերում միայն 2015թ. Menu Group-ը հասցրել է ներգրավել 720.000 դոլարի չափով ներդրումներ և սա դեռ միայն սկիզբն է: Menu.am-ն այսօր համարվում է հայկական ամենահաջողված ստարտափներից մեկը և շարունակում արագ զարգանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում