Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Հայաստանում կրթական համակարգի հիմնական չափորոշիչ են դարձնում հայրենասիրական դաստիարակությունը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն արձանագրում է, որ Հայաստանում առկա է դպրոց-բանակ շատ ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող մի ամբողջ պրոֆեսիոնալ համակազմ: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ այսօր հասել է պահը՝ խոսելու մյուս, շատ ավելի մեծ ու հավակնոտ փուլին ա նցնելու անհրաժեշտության մասին։ «Վստահ եմ, որ մենք մեր հետագա աշխատանքներում կկարողանանք մանրամասն քննարկել արդեն ոչ թե կատարվածն, այլ կփորձենք հասկանալ այն խոչընդոտները, որոնք մեզ այսօր թույլ չեն տալիս ամբողջական իրականացնել մեր ծրագիրը։ Ռազմագիտության ուսուցիչների և դպրոցների տնօրենների հետ մենք պետք է կարողանանք ոչ միայն գնահատել այսօրվա իրավիճակը, արժևորել ձեռքբերումները, այլև հասկանալ, թե ինչ նոր մեթոդոլոգիաներ են անհրաժեշտ այս նոր գաղափարախոսության համար, ինչ լուծումներ են հարկավոր, ինչպես անել, որ «Ռազմագիտությու ն» առարկան, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեր մյուս առարկայախմբերն իսկապես ծառայեն իրենց նպատակին, չդառնան ձևական»,- նշել է նա:

Նախարարի խոսքով՝ տնօրեններն ու ուսուցիչները պետք է հասկանան, որ դպրոցն ունի առաքելություն, հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ այս երկրում չկա թիկունք և սահման հասկացությունը: «Մենք պարտավոր ենք մեր կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը՝ հայրենասիրական դաստիարակությունը»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

Նա կարևորեց վերջին 20 տարիները, երբ անկախ Հայաստանի կրթական համակարգը սկսեց կանգնել շատ կարեւոր մի հիմնահարցի առջեւ՝ ինչպիսի կրթություն ենք մենք ուզում Հայաստանի Հանրապետության համար, ի՞նչ տեսլական է դրվելու այդ համակարգի հիմքում և ի՞նչ ձեւաչափով է առաջ տարվելու մեր անկախ մտածողությունը նոր պայմաններում։ «Առաջին անգամ սկսեցին մտածել, որ ի վերջո այս նոր դպրոցին պակասում է հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին գաղափարախոսությունը դարձավ գործնական ծրագիր։ Մենք կարողացանք «Ազգ-բանա կ» գաղափարախոսության առաջին հիմքը դնել Հայաստանի կրթական համակարգում, փորձեցինք բացարձակ գաղափարական հենք չունեցող դպրոցական համակարգ ներարկել շատ կարևոր մի դրույթ, որով ամրագրվեց կրթական համակարգի գործունեության իմաստը»,- հիշեցրեց նախարարը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի կրթական համակարգի հիմնական գործառույթն ու նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է։ «Այդ տեսլականի ու գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև՝ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ապահովումը»,- եզրափակեց նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում