Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր էջ հայկական սպորտում. մարմնամարզիկների փայլուն մեկնարկը Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Կլուժ քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում բավական հաջող են ելույթ ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Կան լուրջ նախադրյալներ, որ այս մրցաշարում կունենանք մեդալներ:

Բազմամարտում Արթուր Դավթյանը 82.132 միավոր արդյունքով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ: Դավթյանը ելույթ կունենա նաև հենացատկի եզրափակչում: Այս վարժությունում մեր մարմնամարզիկը 14.383 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Առանձին գործիքների վրա հաջող են ելույթ ունեցել Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հանդես են եկել օղակների վրա: Թովմասյանը ստացավ 15.033 միավոր ու հաղթահարեց որակավորումը երկրորդ հորիզոնականով: Վահագն Դավթյանը 14.866 միավորով 4-րդն էր:

Նժույգների վրա վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն Մերդինյանը 14.700 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս վարժությունում հանդես եկավ նաև Արմեն Պետրոսյանը: Նա իր ելույթի համար ստացավ 13.633 միավոր, ինչը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար:

Բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 21-ին, օղակների և նժույգի վրա վարժությունների եզրափակիչը՝ ապրիլի 22-ին, հենացատկի եզրափակիչը՝ ապրիլի 23-ին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սոս Սարգսյանը նշեց, որ նվազագույն խնդիրն արդեն լուծված է, մրցավայր մեկնած 6 մարմնամարզիկներից 4-ը եզրափակչում են: «Մրցակցությունը բավական մեծ է: Բոլոր հավաքականները ներկայացել են ուժեղագույն կազմերով, սակայն ամեն ինչ անելու ենք բարձր արդյունքի հասնելու համար: Տղաները մարտական են տրամադրված, պատրաստ են եզրափակչին»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ այս մարզաձևը Հայաստանում վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել: Սուղ պայմաններում այսօր Հայաստանի չորս ներկայացուցիչները հեղինակավոր մրցաշարի եզրափակչում են և պայքար են մղում ամենաբարձր հորիզոնականների համար: Վստահաբար կարելի է ասել, որ մարմնամարզությունը դառնում է Հայաստանում հիմնական մարզաձևերից մեկը: Եթե ժամանակին միջազգային մրցումներում հիմնական հույսը կապում էինք ըմբիշների, ծանրորդների և բռնցքամարտիկների հետ, ապա այսօր համաշխարհային սպորտում մարմնամարզության պես դասական մարզաձևում ունենք լուրջ հաջողություններ:

Հատկապես ուրախալի է, որ շարունակ ի հայտ են գալիս երիտասարդ մարմնամարզիկներ, որոնց նկատմամբ ուշադրությունը կենտրոնացնելու դեպքում կարող ենք մտածել արդեն օլիմպիական մեդալների մասին: Մոտ մեկ ամիս առաջ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Թովմասյանը օղակների վրա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նրա ելույթը տպավորել էր ոչ միայն երկրպագուներին, այլև մրցումներին հետևող մասնագետներին: Չենք սխալվի, եթե նշենք, որ Թովմասյանը 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերում կարող է դառնալ ոսկե մեդալի իրական հավակնորդ:

Աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճելը, ինչ խոսք, Հայաստանի համար մեծ հաջողություն է: Թովմասյանը փայլուն էր հանդես եկել նաև 2015 թվականին Հարավային Կորեայում տեղի ունեցած Համաշխարհային Ունիվերսիադայում: Այն ժամանակ օղակների վրա հավաքելով 15.000 միավոր՝ Թովմասյանը ոսկե մեդալ էր նվաճել:

Սպասելիքները մեծ են նաև Վահագն Դավթյանից և Արթուր Դավթյանից: Վերջինս պատանիների Եվրոպայի չեմպիոն է, մեկ ամիս առաջ աշխարհի գավաթի խաղարկության հենացատկում արծաթե մեդալի արժանացավ: Նժգույգի վրա վարժությունում էլ Դավթյանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, ինչը ևս բարձր արդյունք կարելի է որակել:

Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, ապա նա արդեն բազմիցս է ապացուցել, որ նժույգների վրա աշխարհի լավագույն մարմնամարզիկներից մեկն է և մեր հավաքականի առաջատարը: Անցյալ տարի Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում նա դարձավ չեմպիոն, և հուսանք, որ Կլուժում կպահպանի տիտղոսը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում