Կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ և պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործների պարտքը դեռևս չի մարել:
«Ավոյին հո հերս չի բերել, կառավարությունն ա բերել. իրան բերեցին, որ մեզ «քցեն»,- գյուղատնտեսության նախարարին բողոքեց քաղցրաշենցիներից մեկը: – Պարոն նախարար, որպես բարձր պաշտոն ունեցող ղեկավար, շրջապատի, «կռուգի» մարդ, չե՞ք կարում մի հատ ճշտեք, թե դրան ով բերեց գցեց մեր ջանին: Դուք չգիտե՞ք ով ա բերել, էս ղեկավարների «դաբրոն» կար, չէ՞, որ բերել են նրան… Ի՞նչ եք մտածում, պարոն նախարար»:
Գյողնախարար Իգնատի Առաքելյանն արձագանքեց. «Դիմեք համապատասխան մարմիններին… Ով որ բերել է «Վինար»-ի տնօրենին, բերեք, թող փողերը փակվի: «Վինարի» տնօրենին բերողը, եթե էդքան դուխով ա, թող գա կանգնի ձեր դեմը»:
Մանրամասները՝ տեսանյութում: