Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու ՀԱԿ-ՀԺԿ դիմումը ՍԴ կնպաստի Տարոն Մարգարյանի հաղթանակին

Կարող է զարմանալի թվալ, բայց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու քայլը խիստ ձեռնտու է իշխանություններին: Հարցն ամենևին այն չէ, որ իշխանություններն են մղել Կոնգրեսին բողոքարկել ընտրությունների օրինականությունը Սահմանադրական դատարանում: ԱԺ ընտրություններում խայտառակ պարտվելուց հետո այդ դաշինքին բոլորովին պետք չէ նման իշխանության համար նման ռեվերանսների դիմել: Կասկածից վեր է, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ՍԴ է դիմել հանրությանը ցույց տալու, որ ինքը պարտվել է, քանի որ համատարած ընտրակեղծիքներ են եղել:

Սակայն ստացվել է այնպես, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը խիստ ձեռնտու է եղել Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը։ Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը միայն մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձևավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգում է երկու շաբաթով։ Այդ ընթացքում իշխանական վերնախավը հատկապես Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: Միայն դրանից հետո Սերժ Սարգսյանը կորոշի, թե Երևան քաղաքում գտնվող չորս ընտրատարածքներից հատկապես որ թեկնածուին կտանի ԱԺ:

ՍԴ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումը ակամայից աշխատելու է Տ. Մարգարյանի օգտին և այս երկու շաբաթների ընթացքում ճնշող մահակ է լինելու Երևանի ռեյտինգային թեկնածուների գլխին: Իսկ եթե ՍԴ-ի այդ դիմումը չլիներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր Ազգային ժողովի պատգամավորներին մանդատ պետք է տար այս ամիս՝ մինչև ապրիլի 27-ը, որպեսզի նոր խորհրդարանն իր առաջին նիստը գումարեր հենց այդ օրը: Բայց քանի որ ՍԴ-ում նման դիմում կա, ուրեմն մանդատների բաշխման գործընթացը հետևելու է Երևանի ավագանու ընտրություններին, որը կայանալու է մայիսի 14-ին: ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը քննարկելու է ապրիլի 25-ին, բայց որոշումը կարող է հրապարակել ոչ թե նույն օրը, այլ դիմումը ստանալուց 14 օր հետո: Դրանից հետո երրորդ հինգշաբթի օրն էլ նոր խորհրդարանը կստանձնի իր լիազորությունները և կգումարի առաջին նիստը:

Եթե ՍԴ-ն հենց ապրիլի 25-ին հրապարակի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ իր որոշումը, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ հինգշաբթի օրը, բայց եթե այն ոչ թե սահմանված 14-օրյա ժամկետում, այլ մի քանի օր ուշ տեղի ունենա, ապա ԱԺ VI գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից 4 օր հետո: Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակը կգործի, որ մանդատների բաշխումը հետևի քաղաքապետի ընտրություններին, և որ Երևանի ընտրատարածքների ռեյտինգային թեկնածուները չկարողանան խուսափել ՀՀԿ-ի ու Տ. Մարգարյանի օգտին աշխատելուց, որպեսզի ևս մեկ անգամ և վերջնականապես վաստակեն պատգամավոր դառնալու իրավունքը:

Երևանի չորս ընտրատարածքներից, օրինակ, թիվ 1-ում ՀՀԿ-ի առավելագույն ձայներ ստացած թեկնածուներն են Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանն ու Ղուկաս Ուլիխանյանը: Ռ. Սարգսյանը, բնականաբար, սիրով կաշխատի այդ նպատակի համար, քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին Տ. Մարգարյանն էլ իրեն է օգնել: Կոնկրետ այս ընտրատարածքում այս դեպքում բավականին անհարմար վիճակում է հայտնվում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, քանի որ խորհրդարանական ընտրություններին նա իր առաջ Ռ. Սարգսյանին հաղթելու խնդիր էր դրել ու լարվածություն ստեղծել իր և Տ. Մարգարյանի միջև: Մայիսի 14-ի ընտրություններին նա ստիպված է լինելու աշխատել Տ. Մարգարյանի համար: Թեև այս դեպքում միակ մխիթարությունն այն է, որ ի տարբերություն ԱԺ ընտրությունների, քարոզում և քվեարկության կոչ է արվում ոչ թե կոնկրետ թեկնածուի, այլև կուսակցության օգտին: Մ. Պողոսյանն այս դեպքում պարտավոր է իր ստացած մոտ 19.000 քվեներին համապատասխան ձայներ ապահովել ՀՀԿ-ին կամ Տ. Մարգարյանին:

Նույնն էլ թիվ 2 ընտրատարածքում վերաբերում է Արտակ Սարգսյանին՝ վերջերս առավել շատ հայտնի դարձած ՍԱՍ-ի Արտակին և Արման Սահակյանին, որոնք համապատասխանաբար ստացել են 12.000 և 18.700 քվե: Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից էլ Սամվել Ալեքսանյանն ու Արայիկ Հովհաննիսյանը պետք է ՀՀԿ-ի օգտին բերեն գրեթե նույնքան ձայն, որքան իրենք են ստացել ապրիլի 2-ին՝ 42.800 և 19.800 ձայն:

Եվ վերջապես, թիվ 4 ընտրատարածքում այդ պարտավորությունը պետք է կատարեն Հակոբ Բեգլարյանը՝ Գագիկ Բեգլարյանի եղբայրը, որը ստացել է առավելագույն մոտ 26.000 ձայն և Հարություն Կարապողոսյանը (Սնխչի Հարութը)՝ 20.300 ձայն: Այստեղ մեծ դժկամությամբ Տարոն Մարգարյանի հաղթանակի համար պետք է աշխատի հենց Գագիկ Բեգլարյանը, եթե դեռ ցանկանում է եղբոր համար ապահովել ԱԺ պատգամավորի մանդատը:

Այս բոլոր թեկնածուները երբևէ չէին էլ կարող ենթադրել, որ կարող է կանգնեին նման պարտադրանքի առաջ: Իշխող կուսակցության համար քափուքրտինք աշխատած և ֆինանսական ահռելի միջոցներ ներդրած թեկնածուները մինչև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը միամտաբար ենթադրում էին, որ խորհրդարանական ընտրություններին ապահովելով անհրաժեշտ ձայները` փակել են իրենց հաշիվները կուսակցության հետ: Նրանք չէին էլ կարող կասկածել, որ ստիպված են լինելու նույնքան ջանասիրաբար աշխատել նաև Երևանի ավագանու ընտրություններին, հակառակ պարագայում Սերժ Սարգսյանը կարող է բարկանալ և նրանց ստիպել հրաժարվել մանդատից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում