Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Սերժ Սարգսյանն ու երկրի իրական տերերը

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար քաղաքացու մեջ առաջին հերթին պետք է ամրապնդել երկրի տիրոջ զգացումը: Դա Սերժ Սարգսյանի միտքն է, որ նա արտահայտել է ազգ-բանակ համաժողովի իր ելույթում:

Համաժողովն անցկացվում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, իսկ ազգ-բանակ հայեցակարգի հեղինակն էլ, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե Սարգսյանն է հեղինակը, այլ նախաձեռնությունը գալիս է նրանից, քանի որ ազգ-բանակ հայեցակարգը վաղուց հայտնի և աշխարհի տարբեր երկրներում կիրառվող հայեցակարգ է: Վիգեն Սարգսյանն այն պարզապես հնչեցրել է Հայաստանում, այն էլ՝ իշխանության մակարդակում, քանի որ հասարակական-քաղաքական այլ հարթակներում այդ գաղափարի կիրառման, այդ հայեցակարգին անցնելու անհրաժեշտության մասին խոսվել է շատ:

Դժվար է ասել՝ ապրիլյան պատերա՞զմն էր ազգ-բանակ հայեցակարգի իշխանական նախաձեռնության պատճառը, թե՞ դա առիթ էր, իսկ պատճառը այլ է՝ ներիշխանական խնդիրներն ու, այսպես ասած, 2018-ի խնդրի հանգուցալուծումը, որտեղ ազգ-բանակ հայեցակարգը Սերժ Սարգսյանի համար իր քաղաքական ծրագրերի և մտադրությունների առաջմղման կարևոր և ազդեցիկ միջոցներից մեկն է:

Մի բան հստակ է, որ Հայաստանը պարտադրված է ապրել ու զարգանալ այդ հայեցակարգի պայմաններում: Այլ հարց է, թե ինչպիսի կոնկրետ կիրառում պետք է ունենա այդ հայեցակարգը, ինչպիսին պետք է լինի այդ հայեցակարգի պայմաններում, այսպես ասած, իշխող էլիտան: Որովհետև, օրինակ, երբ ներկայումս Հայաստանի տնտեսությունը պատկանում է ընդամենը մի քանի տասնյակ անձի, կենտրոնացած է մի քանի տասնյակ ընտանիքի ձեռքում, բայց Սերժ Սարգսյանը խոսում է տիրոջ զգացումով հայրենասեր քաղաքացի ունենալու մասին, ապա դա առաջացնում է միաժամանակ ծիծաղ ու մտահոգություն: Ծիծաղ, որովհետև Սերժ Սարգսյանի ելույթն ու իրականությունը որևէ ընդհանուր կապ չունեն, իսկ մտահոգություն, որովհետև Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմի պայմաններում, և կա՛մ իրականությունից նման կտրվածությունը, կա՛մ, առավել ևս, իրականությունը նման կերպ գիտակցաբար աղավաղելու ցինիզմը հավասարապես սպառնալիքի տակ են դնում Հայաստանի անվտանգությունը ռազմավարական հեռանկարի առումով:

Թե Հայաստանում իրականում ովքեր են տերերը, ովքեր են տիրոջ զգացումով ապրողները՝ չափազանց ցցուն կերպով արտացոլվեց օրերս հրապարակված ձայնագրությունում, որտեղ ներկայացված էր այն երևույթը և գործընթացը, որի շնորհիվ Սերժ Սարգսյանի կուսակցության գլխավոր ներկայացուցիչը ապահովում է իր ներկայությունը Հայաստանի այլևս թիվ մեկ քաղաքական կառավարման ինստիտուտում՝ խորհրդարանում:

Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում հայտնվել է ստրկացած վիճակում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով, որոնց, իհարկե, ոչ բոլորի համար պետք է անմիջական պատասխանատվությունը դնել իշխանության վրա, բայց որոնց գլխավոր պատասխանատուն անկասկած իշխանությունն է, քանի որ իշխանությունն ունի այդ իրավիճակը էապես և արագ փոխելու անհրաժեշտ լծակները և նաև սահմանադրական պարտավորությունը:

Դա է ազգ-բանակի ճանապարհը, դա է անվտանգության ճանապարհը, սեփական երկրում սահմանադրորեն պաշտպանված, օրենքով պաշտպանված քաղաքացուց է սկսվում պետության արտաքին պաշտպանության կառուցումը, ոչ թե գեղեցիկ կառուցված ելույթներից: Որքա՞ն այդպիսի ելույթներ են հնչել Սերժ Սարգսյանի շուրթերից ապրիլի քառօրյա պատերազմին նախորդած տարիներին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում