ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 3-ին կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ: Ինչպես հայտարարել է Սպիտկ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Սփայսերը նաև հավելել է, որ կողմերը այցը կօգտագործեն ԱՄՆ-ի և պաղեստինցի առաջնորդների պարտավորվածությունները հաստատելու համար՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու նպատակով:
Ավելի վաղ Թրամփը և Աբասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը: