Իրանի սադրիչ գործողությունները սպառնում են ԱՄՆ-ին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների և այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,- ապրիլի 19-ին ասել է նա լրագրողներին:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ «Իրանն ունի նույն այն ճանապարհն անցնելու ներուժը, ինչ և Հյուսիսային Կորեան, և աշխարհն ստիպված կլինի գործ ունենալ դրա հետ»:
«ԱՄՆ-ը կցանկանար խուսափել այն իրադրությունից, երբ երկրորդ անգամ հարկ կլինի համոզվել, որ ռազմավարական համբերությունն անհաջող մոտեցում Է»,- ընդգծել է Թիլերսոնը: