Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նախօրեին կտրուկ անկումից հետո աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մայիսին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.28%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.58 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.40%-ով և կազմել 53.14 դոլար՝ մեկ բարելի դիմաց։