ԿՀՎ-ն ՀԴԲ-ի օգնությամբ Wikileaks պորտալի ենթադյալ ինֆոմատորի «որս» է սկսել իր շարքերում՝տեղեկատվության զանգվածային արտահոսքի հետաքննման շրջանակում։ Այս մասին փոխանցում է CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հետախուզությունում կարծում են, որ «դավաճանը» հանդիսանում է կամ ԿՀՎ աշխատակից, կամ մասնավոր կապալառու, ով հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկություններին։
Նշվում է, որ գաղտնի նյութերին հասանելիություն են ունեցել հարյուրավոր մարդիկ։ Քննությունը ստուգում է բոլոր ենթադրյալ ինֆորմատորներին։
Ավելի վաղ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը «կանխարգելիչ պաշտպանություն» էր անվանել ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ պորտալը հանդիսանում է «ոչ պետական հետախուզական ծառայություն»։