Ապրիլի 4-ին սիրիական Իդլիբ նահանգում կատարված գազային հարձակման ժամանակ կիրառվել է զարին կամ դրա անալոգը։ Նման եզրակացություն է արվել անցկացված փորձաքննությունների արդյունքում՝ հայտնում է Քիմիական զենքի արգելման կազմակերությունը (ՔԶԱԿ)։
Հետազոտվել են կենսաբժշկական նմուշները, որոնք հավաքվել էին հարձակման հետևանքով զոհված 3 մարդկանց մարմինների դիահերձման ընթացքում։ Ուսումնասիրվել է նաև հիվանդանոցում բուժում անցնող ևս 7 հիվանդներից վերցված կենսաբժշկական նյութը։ Արդյունքները նույնպես ցույց են տվել, որ նրանք տուժել են զարինից կամ դրա անալոգներից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Քիմիական հարձակման հետևանքով, որում ԱՄՆ կառավարությունը մեղադրել է սիրիական իշխանություններին, զոհվել է տարբեր գնահատականներով մոտ 100 մարդ, որից առնվազն 27-ը՝ երեխաներ։