Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանի ամենակարևոր գոտին՝ ուշադրությունից լրիվ դուրս

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Սյունիքի ազատ տնտեսական գոտի ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Մեղրու շրջանում ազատ տնտեսական գոտի ձևավորելու մասին, որի մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերին: Մեղրիում՝ Իրանի սահմանին, ազատ տնտեսական գոտու ձևավորման գաղափարը նոր չէ, բայց համաձայնագրի ստորագրումը գործնական քայլ է այն իրականություն դարձնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, արժե հիշել, թե քանի-քանի այդպիսի նախաձեռնությունների վերաբերյալ են ստորագրվել տարբեր հուշագրեր ու համաձայնագրեր, որոնք սակայն այդպես էլ չեն վերածվել տնտեսական արդյունավետ, հանրության համար շոշափելի իրականության, որի օգուտները կտեսնեն ոչ միայն մի քանի մարդ կամ խումբ, այլ հանրային մեծ շերտեր և պետությունն ընդհանրապես: Օրինակ՝ քանի՞ պայմանագիր կամ համաձայնագիր է ստորագրվել Իրան-Հայաստան երկաթուղու ուղղությամբ, որը, սակայն, այդպես էլ թղթից չի դարձել երկաթե ու մնացել է Իրան-Հայաստան թղթուղու մակարդակով:

Եղել են տարբեր այլ ոլորտների վերաբերյալ ստորագրված համաձայնագրեր, սակայն այդ ամենը շոշափելիորեն չի փոխել Հայաստանի տնտեսական կարողությունը, տնտեսական զարգացումը չի բերել նոր թափի և ծավալի: Օրինակ՝ ստեղծվել է Համահայկական բանկը: Որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչով է զբաղված մի քանի տարի շարունակ գործող այդ բանկը, որի ստեղծման մասին Սերժ Սարգսյանը 2008 թվականին էր հայտնաբերում: Որևէ տնտեսական խոշոր նախագիծ կամ նախաձեռնություն կա՞, որ այդ բանկի գոյության արդյունքն է: Ցանկը հնարավոր է թվարկել, դրանից պատկերը չի փոխվում, որովհետև պատկերը փոխվելու համար պետք են բոլորովին այլ քայլեր: Քավ լիցի, Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը միանգամայն ողջունելի է և խնդիրն այստեղ դա չէ, այլ այն, որ ազատ տնտեսական գոտիներով չէ, որ Հայաստանը պետք է կամ կարող է մտնել զարգացման առողջ և դինամիկ ընթացքի փուլ:

Հայաստանի տնտեսական ցուցանիշների հիմնարար, հեռանկարայաին փոփոխության և զարգացման համար առաջին հերթին պետք է փոխվի Հայաստանի նկարագիրը որպես պետություն, Հայաստանի իշխանության նկարագիրը: Միայն այդ դեպքում կարող են առաջանալ տնտեսական նախաձեռնություններ, որոնք կպարունակեն հնարավորինս արագ, կայուն և մասշտաբային էֆեկտ պետության շրջանակում, պետական տնտեսական կարողությունների շրջանակում: Իսկ փոխել Հայաստանի և իշխանության նկարագիր, նշանակում է կոսմետիկ ցուցապաստառային դիմափոխումներից անցում կատարել իշխանության կենսագործունեության իրական պարամետրերի փոփոխության: Դա նշանակում է տնտեսական հարաբերությունների մշակույթի, քաղաքական հարցերի որոշման մշակույթի փոփոխություն, ինչն էլ իր հերթին ենթադրում է տնտեսական ներկայիս կառուցվածքի ապամոնտաժում, և նոր ռազմավարության, նոր փիլիսոփայության և առաջնահերթությունների ձևակերպման ներքո տնտեսական նոր հարաբերությունների ու մեխանիզմների ձևավորում: Ամենից առաջ, Հայաստանի նկարագրի փոփոխության համար անհրաժեշտ են շոշափելի քայլեր ոչ թե ազատ տնտեսական գոտիների, այլ Հայաստանում այսպես ասած «դատական արդարադատության» գոտու ձևավորման ուղղությամբ: Բիզնեսի համար, այն բիզնեսի, որը տիրապետում է ժամանակակից աշխարհում զարգացման տեխնոլոգիաների, մտածողության, մշակույթի, առաջնային նշանակություն ունի հենց որևէ պետությունում դատական արդարադատության գոտու առկայությունը, ոչ թե ազատ տնտեսական գոտիների:

Բիզնեսին հետաքրքրում է, թե որքանով է օրենսդրորեն պաշտպանված լինելու իր ներդրումը, որքան է այն լինելու որևէ իշխանական խմբից անկախ, ենթակա միայն այն ամենին, ինչ գրված է թղթի վրա Սահմանադրության և օրենքների տեսքով: Այստեղ է առանցքայինը՝ հումքային ռեսուրսների, պատերազմական իրավիճակից բխող մի շարք առանձնահատկությունների պայմաններում զարգանալու և արդիականանալու հրամայական ունեցող տնտեսությունը կարող է փոփոխություն կրել և էական զարգացման հուն մտնել այն դեպքում, երբ կգործեն սահմանադրական, օրենսդրական երաշխիքները: Տնտեսական թղթերը իրականություն են դառնում այն պետություններում, որտեղ ամուր և անբեկանելի է մի թուղթ՝ Սահմանադրությունը, և որտեղ մինչև տնտեսական գոտիների ձևավորումը, կամ առնվազն դրանց զուգահեռ, առարկայական քայլեր են կատարվում ամենակարևոր՝ դատական անկախ արդարադատության գոտու ձևավորման ուղղությամբ: Իսկ Հայաստանում, հանգրվանած լինելով ՀՀԿ համամասնական ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականում, արդարադատության կուսակցական նախարարը իր նախընտրական ելույթների գերակշիռ մասում որևէ սկզբունքային մոտեցում չի ներկայացրել Հայաստանում այդօրինակ գոտու ձևավորման և դրա համար պատասխանատվության մասին: Եթե չկա այդ ամենակարևոր գոտին, այլ բան չի լինելու անել, քան պարզապես անվերջ ձգել գոտիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում