Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Արտակ Սարգսյանը «Великий комбинатор» է. «աբսալյուտնի» սխալ կլինի, որ հրաժարվի մանդատից. «Կադիլակ Սերոժ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը:

– Պարոն Հովհաննիսյան, մամուլը գրում է, որ Շենգավիթ վարչական շրջանում հնարավոր է Ձեզ նշանակեն թաղապետ: Դուք նորից Ձեզ տեսնո՞ւմ եք արդյոք այդ պաշտոնում:

– Ես չգիտեմ՝ մամուլն ինչ է հրապարակել, կնայեմ, կպատասխանեմ: Ես ինձ տեսել եմ թաղապետի պաշտոնում, պրիտոմ՝ ընտրված թաղապետ եմ եղել: Այնտեղ, որտեղ  ժողովրդի, երկրի համար լավ կլինի, ինձ նման տեղ եմ ուզում տեսնել: Հիմա թե որտեղ  կլինի, որտեղ կցանկանան, ես էլ կհամաձայնվեմ իրենց ցանկությունների հետ, կլինեմ այնտեղ:

– Կարծում եք՝ ավելի ճիշտ է ընտրությունների միջոցով թաղապետ ընտրե՞լը, թե՞ ճիշտ է նշանակելը, ինչը հիմա օրենքի պահանջ է:

– Դե որ թաղապետի ընտրություն  լիներ, դա ճիշտ էր, լավ էր: Մարդիկ  կարողանում էին իրենց դրսևորել, ժողովրդի ձայնով իրենց դեմքը, իրենց աշխատանքը, իրենց անցյալը կարողանում էին ցույց տալ:

– Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցիք:

– Ես մասնակցություն ունեցել եմ: Ընկերոջս՝ Ալեքսանյան Սամվելին աջակցեցի, այդքանով մասնակցություն ունեցա: Ընտրությունների արդյունքները պարզ են, շատ լավ, հետաքրքիր և միօրինակ ընտրություններ եղան: Մարդիկ գնացին ընտրեցին, և միանշանակ Հանրապետական կուսակցությունը հաղթանակեց: Ոչ մի արտառոց խախտում չեղավ, հետընտրական ոչ մի բան չեղավ, որովհետև նորմալ ընտրություններ էին եղել:

– Դուք լսե՞լ եք «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը:

– Խի՞ են էդ ձայնագրությունների վրա կենտրոնանում: Ինչ ձայնագրություն է ո՞ր…

– Այդ ձայնագրության մեջ ստորացնում են, նվաստացնում «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին:

– Ում են ստորացնում, է: Լավ, էլի, լավ, էլի, մի հատ «պրիչին» եք մարդու վրա ման գալիս, սկսում եք քարկոծել: Նորմալ ընտրվել է մարդը, դաժե ձայնագրությունը ոչինչ չի ասում, ո՞վ է ասում, որ նվաստացրել են, ի՞նչ են նվաստացրել…

– Սպառնում են աշխատակիցներին, որ աշխատանքը կկորցնեն:

– Ինչ աշխատանք կորցնելու մասին է խոսքը, եթե կամանդ է, թիմ է, մի թիմի մեջ են, պետք է, ասենք, գնան ընտրեն էդ թիմի լիդերին: Հիմա որտե՞ղ ձայնագրեին ու ընտրարշավի կոչերի մեջ սխալներ չգտնեին, ու էդտեղ արտառոց սխալ չկա, ի՞նչ է եղել, Արտակի եղբայրն է  թե ով է՝ չգիտեմ, կոչ է անում, որ  գնան ընտրեն էդ մարդուն, ու գնացել-ընտրել են: Հեն է, թվերը ձեզ դրա պատասխանը տալիս են: Ո՞ր մի նվաստացողը կգնա նրան կընտրի: Ինչ է եղել, գաղտնի ընտրություն է, կգնան, ուրիշին կընտրեն, և ձեր ասած աշխատողները  գնացել Արտակին են ընտրել: Ի՞նչ է եղել, շատ էլ լավ տղա է, շատ էլ արժանիքներով տղա է: Գործարար, «Великий комбинатор» է, աշխատատեղեր ստեղծող և այլն:

– Արդյոք ճի՞շտ չէր լինի Արտակ Սարգսյանի՝ մանդատից հրաժարվելը:

– Չհասկացա, ինչի համար պետք է հրաժարվի, «աբսալյուտնի» սխալ կլինի, որ հրաժարվի: Չեմ հիշում՝ մոտ քսան հազար ձայներից ո՞նց հրաժարվի, էդքան իրեն վստահել են մարդիկ, ձեն են տվել, ձեր ասած էդ «նվաստացած» մարդիկ, դրանք էլ են հաստատ ձեն տվել իրեն, որովհետև մարդը գործարար մարդ է, կարգին տղա է:

– Դուք նշեցիք, որ աջակցել եք Սամվել Ալեքսանյանին խորհրդարանական ընտրություններին: Հնարավո՞ր է՝ հենց նա էլ միջնորդի Ձեզ Շենգավիթի թաղապետ նշանակելու հարցում:

– Ես նման խնդիր չեմ տեսնում, ինչի պետք  է ինքը միջնորդի: Ես ձեզնից եմ լսում, որ նման բան է տպագրվել: Մարդիկ ում հարմար կգտնեն՝ կնշանակեն:

– Նման քննարկում չե՞ք ունեցել Սամվել Ալեքսանյանի հետ:

– Ազնվությամբ՝ չեմ ունեցել, ի՞նչ  խոսեմ, Սամվել Ալեքսանյանը ինչ գործ ունի նշանակումների հետ: Դրա համար Տարոն Մարգարյանն է, Սամվել Ալեքսանյանն ի՞նչ գործ ունի նշանակումների հետ: Սամվել Ալեքսանյանը իր հավաքած ձայներով ապացուցեց, որ արժանիքներ ունի, նորմալ ընտրություն արեց, մենք էլ օգնեցինք, ինչքանով կարողացանք:

– Ստացած ձայները ՀՀԿ-ի՞, թե՞ ռեյտինգային թեկնածուների ձայներն են: ՀՀԿ-ն ասում է, որ դրանք ՀՀԿ-ի ձայներն են:

– Բայց ինչ պրովոկացիոն հարցեր եք տալիս: Դե էդ երկուսն իրար հետ՝ «դվա վ օդնոմ»:

– Ավագանու ընտրություններին Տարոն Մարգարյանի՞ն եք աջակցելու:

– Եթե դրա կարիքը լինի, կօգնենք, ինչ խնդիր կա: Տարոն Մարգարյանն էլ է մեզ ընկեր:

– Չե՞ք ուզի, որ Հայաստանում իսկապես փոփոխություններ լինեին,  իշխանափոխություն լիներ:

– Փոփոխություններ թող լինեն, իշխանափոխությունը ինչ պարտադիր է: Բացի այդ, ի՞նչ վատ փոփոխություններ  կան:

– Եթե կամք լիներ, չէ՞ր գնա ՀՀԿ-ն փոփոխությունների ճանապահով:

– ՀՀԿ-ն նորմալ բարեփոխումներ է անում:

– Դուք հրաժարվեցիք թաղապետի պաշտոնից այն ժամանակ, երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց: Քանի որ վերադարձել է արդեն որպես վարչապետ՝ տեսնո՞ւմ եք նրա հետ ճանապարհ այլ պաշտոնում:

– Չեմ հասկանում, այսինքն՝ ինքը ում հարմար է գտնում, պաշտոնների նշանակում է: Ես իր քաղաքականությունը, իր կառավարումը շատ դրական եմ համարում, բարեփոխումներ են տեղի ունենում: Բարեփոխում չէ՞, որ նման գործունյա մարդը դարձավ վարչապետ, տնտեսությունը կզարգացնի, ամեն ինչ  լավ կլինի: Ինձ համար շատ հաճելի է, որ նման վարչապետ ունենք, շատ «պերսպեկտիվնի» վարչապետ ունենք: Լավ բարեփոխումներ հաստատ կլինեն, իսկ եթե հարմար կգտնեն և  ինձ ինչ-որ տեղ կտեսնեն իմ ներդրումն ունենալու համար, այդ ժամանակ կգնամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում