Իրաքի և կոալիցիայի ուժերը չեն տուժել Մոսուլի մոտ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման քիմիական հարձակումից, հայտնել է խմբավորման դեմ պայքարում կոալիցիայի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ջոզեֆ Մարտինը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԴԱԻՇ-ը հարձակման ժամանակ քիմիական նյութեր է օգտագործել Մոսուլի ծայրամասերում: Դա չի ազդել իրաքյան անվտանգության ուժերի և մեր ուժերի վրա»,- հայտարարել է Մարտինը տեսակոնֆերանսի ժամանակ: