ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը:
«Որպեսզի համայնքը երջանիկ ապրի, պետք է իմանաք, բնութագրեք, թե համայնքն ինչ դարդ ու ցավ ունի»,- դիմելով համայնքների ղեկավարներին՝ նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագրերը և ըստ արդյունավետության՝ ցուցաբերել համապատասխան օժանդակություն:
Մանրամասները՝ տեսանյութում: