Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անկացվում է «Ելք» դաշինքի դրամահավաք-երեկոն, որն ուղղված է մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն:
«Ելք»-ի երիտասարդ թիմն ինձ ոգևորում է. նրանց ներդրած ջանքը, եռանդը, գիտելիքները ինձ նոր թևեր են տալիս : Ես պատրաստ եմ «Ելք»-ի երիտասարդների հետ Երևանի իշխանափոխությունն իրականացնել: Այդ իշխանափոխությամբ մենք յուրաքանչյուրին հույս ու հավատ ենք ներշնչելու, յուրաքանչյուրը հավատալու է, որ ինքն այսուհետ կարող է իր քվեով ինչ-որ բան փոխել: Այդ վստահությունը շատ կարևոր է»,- այս մասին իր ելույթում նշեց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: