ԱՄՆ-ը դեռևս պատրաստ չէ ուղիղ բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի հետ, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես մտածում եմ` ոչ հիմա»,- ասել է Փենսը, պատասխանելով այն հարցին, թե տեսնո՞ւմ է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորություններ:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկա քաղաքականությունը կենտրոնացած է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների աջակցման և Չինաստանի հետ փոխգործակցման վրա` որպես երկրի, «որը տասնամյակներ շարունակ աջակցում է Կորեական թերակղզու ոչ միջուկային կարգավիճակին»: