Ապրիլի 17-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային սենատը ընդունել է բանաձև, որով ապրիլը հռչակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման ամիս: Բացի այդ բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Սենատոր Էնթոնի Պորտանտինոն շեշտել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը: Նա նաև իր ելույթում հայերենով մեջբերումներ է արել Վիլյամ Սարոյանից:
Փաստաթուղթը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հայկական կողմին վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գույքը: