Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Opel մակնիշի 34 ZQ 345 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 26-ամյա Մալխաս Թ.) Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա եւ մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել երկաթե սյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Մալխաս Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։