Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Հայաստանի շահերից է բխում ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ռեժիմի սահմանումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը։

Պարոն Վարդանյան, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Իրանի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը չի ստորագրվում, քանի որ ԵՏՄ երկրներին չեն բավարարում Իրանի մոտեցումները: Արդյոք համաձայնագիրը նաև Հայաստանի՞ն չի բավարարում, թե՞ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ երկիր՝ զրկվում է շահավետ հնարավորությունից։

Համաձայնագիրը, միանշանակ, շահեկան կլինի Հայաստանի համար։ Հայաստանին ձեռք  է տալիս ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիր ունենալ։ Պետք է ընդունել նաև, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն ինքնուրույն չի կարող լուծել նման հարցերը։ Այդ հարցերը պետք է լուծի ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդը։ Այս դեպքում Իրանի առաջարկածը չի բավարարել ԵՏՄ անդամ որոշ երկրների, որովհետև ազատ առևտրի ռեժիմի սահմանումը ենթադրում է երկու կողմերի միջև մաքսատուրքերի զրոյացում։ Այս դեպքում երկրները պետք է նստեն և շատ պարզ տնտեսական հաշվարկ անեն՝ իրենց շահերից բխո՞ւմ է արդյոք մաքսատուրքերի զրոյացումը, թե՞ ոչ։ Խոսքն այստեղ մի քանի հազար ապրանքների մասին է։ Հայաստանին սա, բնականաբար, ձեռք է տալիս, որովհետև ինքն ավելի շատ ներմուծում է Իրանից, քան արտահանում։ Ընդհանուր առմամբ շուկան փակ է մեզ համար։ Մեզ ձեռք  է տալիս, որ արգելքը հանվի, ու ավելի շատ արտահանենք, իսկ ԵՏՄ անդամ որոշ երկրների, փաստորեն, ձեռք չի տալիս։

– Որոշ երկրներ ասելով՝ Շուվալովը Ռուսաստանի՞ն նկատի ունի, թե՞ ԵՏՄ անդամ մյուս երկրներին ևս։

– Այստեղ չի նշվում, թե կոնկրետ որ երկրներին նկատի ունի, հնարավոր է նաև Ռուսաստանին։ Բայց որ կլինեն այդպիսի տարակարծություններ՝ բնական է։  Իրանն այն երկիրն է, որի հետ դժվար է  բանակցել։ Իսկ Շուվալովի հայտարարությունից երևում է, որ Իրանը շատ ավելի մեծ պահանջներ է  դրել, քան դրա դիմաց կարող է տալ Եվրասիական տնտեսական միությունը։

– Եթե ընդհանուր իրավիճակը վերլուծենք. շատ էր խոսվում այն մասին, որ Իրանի ապաշրջափակումից հետո Հայաստանի առջև նոր հնարավորություններ են բացվում, Իրանի հետ հարաբերությունները հնարավոր է զարգացնել՝ ի վերջո, Իրանը մի երկիր է, որը Ղարաբաղի հարցում հակահայ դիրքորոշում չունի։ Արդյոք մեզ չի՞ կաշկանդում Ռուսաստանից կախվածությունը այդ հարաբերությունները զարգացնելու համար։

– Հայաստանին, իհարկե, ավելի հեշտ կլիներ Իրանի հետ անձնապես պայմանավորվելը, քան ԵՏՄ շրջանակներում։ Իհարկե,  այս առումով Հայաստանը տուժում է, քանի որ մեծ հնարավորություններ էին ստեղծվել, որից  օգտվել առայժմ չի ստացվում։ Մյուս կողմից էլ հուսադրող է այն փաստը, որ Շուվալովն ասաց, որ մինչև մայիս հարցին կփորձեն լուծում տալ։ Հայաստանի շահերից միանշանակ բխում է, որ Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի ռեժիմ սահմանվի։ Մեր ապրանքները կկարողանան մուտք գործել  իրանական շուկա, ինչը որոշ ապրանքների դեպքում բարձր մաքսատուրքերի պատճառով այսօր անհնար է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում