Հյուսիսային Կորեայում ցուցադրել են տեսաֆիլմ, որում երկիրն իբրև թե հրթիառային հարված է հասցնում Միացյալ Նահագներին, հաղորդում է Yonhap գործակալությունը:
Հոլովակը, որը ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի 105-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում, ցուցադրված է նոր բալիստիկ հրթիռ և դրա արձակումը: Վերջինս անցնում է օվկիանոսը և հարվածում է Միացյալ Նահանգներին: Այնուհետև կադրում հայտնվում է ԱՄՆ-ի այրվող դրոշ՝ գերեզմանի ֆոնին:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ կարող են ցանկցած պահի միջուկային պատերազմ սկսել: