ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պարզել՝ համապատասխանե՞լ է ԱՄՆ շահերին Իրանի վրայից պատժամիջոցների մասնակի հանումը միջուկային ծրագրով միջազգային հանրության հետ համաձայնագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Պետդեպը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ուղղված նամակում հաստատում է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը պահպանում է իր պարտավորությունները՝ համապատասխան պայմանավորվածությունների։
«Այդուհանդերձ պետքարտուղարն անհանգստություն է արտահայտել որպես ահաբեկչության հովանավոր պետություն Իրանի դերի հետ կապված և տեղեկացրել Կոնգրեսին նախագահի հանձնարարությամբ գնահատման աշխատանքի անցկացման մասին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է պատժամիջոցների հետագա դադարեցումն ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»,-նշվում է Պետդեպի հաղորդագրությունում։