Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Ստատուս-քվոն փլուզվում է, իշխանություն չկա

Խորհրդարանի ընտրությունից հետո տեսականում պետք է ձևավորվի իշխանություն, կազմավորվի կառավարություն, բոլորն անցնեն գործի, հատկապես երկրում, որը գտնվում է դե ֆակտո պատերազմում: Հայաստանում, սակայն, խորհրդարանի ընտրությունից հետո դե ֆակտո անիշխանություն է, չնայած այն բանին, որ ՀՀԿ-ն կարողացել է ապահովել իր համար այնքան ձայն, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար: Խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանում ձևավորվել է անիշխանություն, ոչ թե իշխանություն: Հենց դա է նաև պատճառը, որ անգամ ընտրությունից հետո չի ստացվում որևէ որոշակի մեսիջ հետագա քաղաքական զարգացումների վերաբերյալ: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ իր քաղաքական ծրագրերը կախված են 2017 թվականի ընտրության արդյունքից, իսկ «Ալ Ջազիրային» էլ ասել էր, թե վարչապետի պաշտոնի մասին մտածելու համար նախ հարկավոր է, որ իր կուսակցությունը «շատ լավ արդյունք» արձանագրի խորհրդարանի ընտրությանը: ՀՀԿ-ի արձանագրած արդյունքն անկասկած շատ լավն է, նույնիսկ հիանալի, հաշվի առնելով ՀՀԿ-ի կառավարման այն աղետալի հետևանքը, որ կա տնտեսության, արտաքին քաղաքականության, անվտանգության, բնակչության հոգեբանության, դեմոգրաֆիայի առումով:

Ահա այդ պայմաններում ՀՀԿ-ն «ստացել» է մոտ 50 տոկոս քվե, իսկ այսպես ասած հավելյալ մեխանիզմներով կամ դե ֆակտո բունուսներով էլ ապահովել է խորհրդարանի 54 տոկոսը: Էլ ի՞նչ է պետք երջանկության և քաղաքական ծրագրերը որոշակիացնելու համար: Բայց որոշակիացում չկա: Քաղաքական ծրագրերի որոշակիացում չկա նաև իշխանության մյուս բևեռում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Թվում է, որ ընտրական հիանալի արդյունքից հետո պետք է նոր թափ ստանար ներդրումային բումի այն գործընթացը, որի մասին Կարապետյանն ու ընկերները՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հայտարարեցին ապրիլի 2-ից մի քանի օր առաջ: Կարեն Կարապետյանը նշում էր, որ ընտրությունը ներդրողներին վանող, արգելակող գործոն է և բոլորը սպասում են, թե ինչ կլինի ապրիլի 2-ին: Թվում է, որ 2-ին եղավ մի բան, որից լավ երևի թե ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել՝ ՀՀԿ-ն ստացավ բացարձակ մեծամասնություն: Բայց ներդրումների մասին հռչակագրերը ոչ թե առավել բուռն դարձան, այլ դարձան առավել լուռ, առավել զուսպ: Մինչդեռ 54 տոկոսը պետք է որ հակառակ էֆեկտ ունենար, և ներդրողները ՀՀԿ-ին, ՀՀԿ կառավարությանը, Կարեն Կարապետյանին ապավինելով՝ պետք է անզուսպ կերպով նետվեին Հայաստան ներդրում անելու: Ինչո՞ւ չկան դրանք: Ինչո՞ւ չկա ավելի մեծ և արդեն վստահ բարձրաձայնում: Որովհետև Կարեն Կարապետյանն էլ իշխանություն չէ և պարզ չէ, կլինի՞, թե՞ ոչ:

Ընտրություններն ավարտվել են, բայց ներդրողներին ընտրության թվաբանական արդյունքը չէ, որ պետք է ինչ որ բան հուշի, այլ իշխանության իրական պատկերը: Իսկ այդ պատկերը չկա, ոչ մեկի համար պարզ չէ, թե ինչ ծրագրեր ունի դե ֆակտո առաջինը հանդիսացող և ամբողջ ուժային համակարգը դեռևս մեկ տարի տնօրինող մարդը, ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագրեր ունի վարչապետը, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին է այսպես ասած «պատկառելի ընդդիմությունը» ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, որի դիրքավորումը, առաջնահերթությունն ու թիրախները դեռևս խիստ անորոշ են: Իսկ հայաստանյան առանձնահատկությունն այն է, որ մինչև չձևավորվի իշխանությունը, պարզ չի լինի, թե որն է ընդդիմությունը՝ ընդդիմության սահմանը: Խոսքն իհարկե համակարգային խաղի շրջանակի մասին է, որը սակայն հենց թելադրող շրջանակն է: Այդ շրջանակը խորհրդարանի ընտրության արդյունքով սահմանազատվեց հասարակությունից, արդեն իր ներքին շրջանակում պայքարի շարունակության համար:

Մենք արդեն իսկ ականատես ենք լինում այդ պայքարի դրսևորումներին, հետընտրական ձայնագրությունների ի հայտ գալով: Այլապես որևէ իմաստ չէր ունենա նախընտրական իրողությունների մասին պատմող ձայնագրությունների հետընտրական հրապարակումը, երբ գնացքն արդեն գնացել է: Գնացքն արդեն գնացել է, բայց խնդիրն այն է, որ իշխանության հարցը ներկայումս լուծվում է հենց այդ գնացած գնացքի ներսում: Իշխանության ներսում առկա հետընտրական այդ վիճակը հուշում է, որ 2017 թվականի խորհրդարանի ընտրության քվեարկության արդյունքում ձևավորված դե յուրե խորհրդարանում մեծամասնությունն իրականում ստվերային է, այսպես ասած՝ «շարժական», որը կարող է հարմարեցվել ներիշխանական ցանկացած ստատուս-քվոյի: Առայժմ տեղի է ունենում մինչ այժմ գործած ստատուս-քվոյի փլուզումը, որն իշխանափոխության չի բերում այն պարզ պատճառով, որ չկա թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում