Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Եթե անգամ իմ պարտքերը չվերադարձնեն՝ թող այդ փողերը ծախսեն դեղերի վրա. Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը: Հիշեցնենք, որ մի քանի տարի է՝ Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ իրեն մեծ գումարներ են պարտք Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը և Արամ Հարությունյանը:

– Տիկին Համբարձումյան, նախորդ  հարցազրույցում Դուք վստահ էիք, որ Արամ Հարությունյանը և Վարդան Այվազյանը, որ առաջադրվել էին ռեյտինգային ցուցակով, չեն հավաքի բավարար ձայներ և չեն լինի ԱԺ-ում: Հիմա, երբ Վարդան Այվազյանն այլևս անձեռնմխելի չէ, հնարավո՞ր է դատի տաք նրան:

– Ես վստահ էի, որ նրանք չեն հաղթահարի: Աստված հո չի՞ թողնի, որ նման կլանները դեպուտատ դառնան, կառավարություն մտնեն: Մի՞թե այս կառավարությունը նրանց բոլորի առաջ աչք է փակելու և աշխատանք է տալու նրանց: Չեմ հավատում, բայց եթե նրանց աշխատանք տրվի կառավարությունում, այն ժամանակ արդեն կխառնվեմ: Ամբողջ աշխարհը կիմանա՝ մեր կառավարությունը ինչ կաշառակերների է աշխատանքի ընդունում: Նրանք ո՛չ գործադիրում, ո՛չ օրենսդիրում չպետք է տեղ ունենան: Կաշառակերները ինչպե՞ս կարող են նորից գործադիրում տեղ ունենալ, նկատի ունեմ թե՛ Վարդան Այվազյանին և թե՛ Արամ Հարությունյանին:

– Իսկ դատարան չե՞ք  պատրաստվում դիմել:

– Գիտեք, ես Աստծու կամքին եմ թողել, եթե անգամ ինձ այդ պարտքերը չվերադարձնեն, թող այդ փողերը ամբողջությամբ ծախսեն դեղերի վրա:

– Ինչո՞ւ էիք վստահ, որ նրանք չեն անցնի ԱԺ:

– Ինչպես ասում են՝ Աստված աչքերը չի թարթում, տեսնում է, իսկ ես հավատում եմ Աստծուն և վստահ էի, որ այս անգամ Աստված իրենց ոչինչ չի անելու, չի օգնելու: Այսքան տարի որ չեն տվել, ես շնչել եմ, ապրել եմ, և բոլոր գումարները, որ պետք է ինձ վերադարձնեին և չվերադարձրին, թող ծախսեն միայն դեղերի վրա:

– Նոր Ազգային ժողովը, ըստ Ձեզ, արդյոք տարբերվելո՞ւ է նախորդներից, հուսադրո՞ղ է:

– Իհարկե, ոչ: Ինձ թվում է՝ որևէ մեկի չի կարող գոհացնել Ազգային ժողովը: Մեր ապագան այլևս Ազգային ժողովի տիրապետության տակ է, քանի որ անցել ենք խորհրդարանական համակարգի: Եթե միանձնյա չի կարողացել, այդ 105 հոգին ինչպե՞ս են կարողանալու: Կարծում եմ՝ ամեն բան նույնն է մնալու, առանձնապես փոփոխություններ չեն լինելու: Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ, քաոսն անպակաս կլինի, քանի որ բոլորն ուզում են նախագահ լինել, բոլորն ուզում են ԱԺ նախագահ լինել, բոլորն ուզում են իրենք ղեկավարել, և ոչ ոք իրեն հարց չի տալիս՝ ինքը կարո՞ղ է, թե՞ ոչ:

– «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրության հանրայնացումը, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ ունի: Պատժո՞ւմ են ռեյտինագյին թեկնածուներին:

– Կարծում եմ՝ այո: Եվ վերջապես ՍԱՍ-ի Արտակը ինչի՞ է ուզում պատգամավոր  լինել, երբ հինգ տարի ոչինչ չի խոսել, ամբիոնին չի մոտեցել: Ի՞նչ է, ուզում է իր բիզնեսնե՞րն ապահովված լինեն: ԱԺ պետք է գնան մարդիկ, ովքեր և՛ օրենքներին են տիրապետում, և՛ երկրին են տիրապետում, մարդիկ, ովքեր կարող են աշխատել, և ոչ թե նախկին պատգամավորները, որ վերջում դուրս եկան մի երկու բառ խոսեցին, իբր թե իրենք էլ են մոտեցել ամբիոնին: Եվ ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը պետք է վերջնական որոշում կայացնի և լավ ցուցակ մտցնի ԱԺ: Եթե այդ լավ ցուցակը չեղավ, ուրեմն իմացեք, որ ՀՀ-ն ևս հինգ տարի հետ գնաց: Կարծում եմ՝ ցուցակը պետք է զտել, և այդ ձայներն ընդունել որպես Հանրապետականի ձայներ, և ՀՀԿ-ն իր ցուցակից ընտրի մարդկանց, ովքեր կարող են աշխատել, գնալ աշխատելու և ոչ թե բիզնեսն ապահովելու համար:

– Կարծում եք՝ գործարար պատգամավորները, ԱԺ գալով, մեկ նպատա՞կ ունեն՝ բիզնեսի համար արտոնություննե՞ր ստանալ:

– Այո, քանի որ Հայաստանում բիզնես-արտոնություններ կարող ես ստանալ միայն այդ ճանապարհով:

– Այդ դեպքում ինչո՞ւ քայլ չարեցիք պատգամավոր դառնալու՝ մանավադ, որ մտածում էիք առաջադրվելու մասին:

– Որովհետև երբ կարդացի՝ ովքեր են այդ ցուցակներում, չուզեցի իմ՝ տարիների ձեռք բերած հեղինակությունը վարկաբեկել:

– Նկատի ունեք ՀՀԿ ցուցա՞կը:

– Նկատի ունեմ բոլոր ցուցակները: Թե՛ Ծառուկյան, թե՛ Հանրապետական, և Նիկոլ Փաշինյանին թեև շատ հարգում էի, բայց երբ իմացա, թե իրեն ով է հովանավորում, արդեն վատ զգացի:

– Կառավարության և ԱԺ այս կազմով ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին:

– Հայաստանն առաջիկա տարիներին ապագա չի ունենալու, անընդհատ ընկնելու ենք ճահճի մեջ, պարտքեր ենք անելու, և արտաքին 6 միլիարդը կդառնա ութ միլիարդ, և  սերունդները ստիպված պետք է լինեն այդ գումարները փակել:

– Ցանկություն չունեցա՞ք մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

– Չէ, չուզեցի, ես սիրում եմ անկախություն: Երբ քաղաքապետը նույնպես անկախ չի լինելու, նույնպես բյուջեից կախված է լինելու, ես չէի գնա, չնայած մեր քաղաքն այնպես է, որ կարելի է բյուջեից կախված չլինել՝ այնքան հնարավորություն կա քաղաք փող բերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում