Լուրեր
Ինքնախաբեությամբ ենք զբաղված. Հայաստանի և Ռուսաստանի պորտալարը դեռ կտրված չէ
  • 20:35
  • 2017-04-18
  • Դիտումներ՝ *

Եթե Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ արդեն նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը, ապա դա չի նշանակում, թե Ռուսաստանը ուղղակիորեն կորցնում է լծակները Հայաստանի վրա: Այս մասին «Առաջին լրատվական» – ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը քայլ առ քայլ փորձում է վերադառնալ ԵՄ հետ հարաբերությունների այն ծավալներին, որը կար մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը՝ մինչ ԵՏՄ անդամակցությունը:

«Սարսափելի բան է, երբ դու գործ ունես մի գործընկերոջ հետ, որը կարող է քեզ պատժել, ինչպես Ուկրաինայի հետ վարվեց: Դա լուրջ մտածելու տեղիք պետք է տա, և ոչ թե պետք է ասենք՝ ինչ լավ է, որ մենք չընկանք հարվածի տակ:

Իհարկե Ռուսաստանն ունի իր շահերը, ինչպես որ շահեր ունեն բոլոր երկրները: Այլ հարց է, որ Ռուսաստանը կարծում է, որ այս անգամ, ունենալով Հայաստանը ԵՏՄ-ում, ինչպես Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, շարունակում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ այս գործընթացը տանել և որևէ մտավախություն չունի, որ այս կամ այն երկիրը Հայաստանին կարող է իր կողմ քաշել: Վերհսկողության ձևերից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ Ռուսաստանը իր համար շահավետ ցանկացած իրավիճակ կարող է ներկայացնել որպես եռանախագահության դիրքորոշում:

Այնպես որ Ասոցացման համաձայնագիրը այնպես չէ, որ Հայաստանին ամբողջովին պետք է կտրեր Ռուսաստանից, և այնպես չէ, որ եթե հիմա Հայաստանը ստորագրում է Եմ հետ համաձայնագիրը, ապա Ռուսաստանը ուղղակիորեն կորցնում է լծակները Հայաստանի վրա, ո՛չ, Հայաստանի և Ռուսաստանի միջև պորտալարը դեռևս կտրված չէ, իսկ դա նշանակում է, որ և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես Հայաստանը սնվում է Ռուսաստանից, ինչն էլ բերում է մյուս կոնյուկտուրայի, քաղաքական խճանկարի ձևավորմանը, որը, ըստ իս, Ռուսաստանը կարողանում է Հայաստանի քաղաքական վերնախավի թույլտվությամբ ներկել իր ուզած գույներով»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *