Tuesday, 16 04 2024
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Սեյրան Օհանյանը «Своя игра» է սկսում. քննարկվում է 2 սցենար

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Օհանյանն այդ մասին մտածել է, և նրան դրանում համոզել են դեռ նախընտրական շրջանում: Մեր տեղեկություններով՝ Օհանյանը մեծ թիմ ունի՝ զինվորականներ, նույնիսկ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք այս շրջանում Օհանյանի կողքին ակտիվ կանգնած չեն եղել այն պատճառով, որ Սեյրան Օհանյանը որոշել է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Օսկանյանին։ Օհանյանին իր կողմնակիցները մեկ անգամ չէ, որ համոզել են միայնակ մասնակցել ընտրություններին, բայց նախընտրական թոհուբոհը, Վիկտոր Դալլաքյանի հետ ունեցած պայմանավորվածությունները, հետագայում նաև Վ. Օսկանյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ քննարկումները Օհանյանին ստիպել են դաշինքով մասնակցել ընտրություններին։ Նախկին նախարարը մտածել է, թե ժամանակը չի բավարարի սեփական կուսակցությունը քարոզելու և իր թիմով ներկայանալու համար։

Այժմ քննարկվում է 2 սցենար՝ Օհանյանը պահպանում է բարեկամական հարաբերություններ Օսկանյանի և Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց հիմնում է իր սեփական կուսակցությունը՝ ինքը լինելով նախագահ և ունենալով իր կողմնակիցները, որոնք, ինչպես վերևում նշեցինք, այս ընթացքում Օհանյանին հրապարակավ սատարողների շարքերում չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, Օհանյանի կողքին կկանգնեն «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին ՕՐՕ դաշինքից։

Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ՕՐՕ-ն դառնա կուսակցություն, նախագահն էլ լինի Սեյրան Օհանյանը։ Ինչպես հայտնի է, «Ժառանգության» և «Համախմբում» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ՝ իրենց կուսակցությունները գուցե ոչ պաշտոնապես, բայց վստահելով Արմեն Մարտիրոսյանին, մյուսի դեպքում էլ՝ Ստեփան Մարգարյանին կամ Էլինար Վարդանյանին։ Եվ եթե Օհանյանը չհամաձայնի ՕՐՕ-ի նախագահ դառնալ, այն այդպես էլ չի դառնա կուսակցություն, և «Ժառանգությունն» ու «Համախմբումը» կշարունակեն առանձին գործունեությունը։ Բայց այն բանին, որ Օհանյանը ղեկավարի ՕՐՕ կուսակցությունը, կտրականապես դեմ են իր թիմակիցները և այս օրերին ակտիվ աշխատանք ու քննարկումներ են տանում Օհանյանին համոզելու սեփական, յուրայինների թիմով կուսակցություն ստեղծելու համար։

Ամենայն հավանականությամբ, հետընտրական թոհուբոհից հետո պաշտպանության նախկին նախարարը վերջնական որոշում կկայացնի՝ սկսո՞ւմ է «Своя игра», թե՞ ՕՐՕ-ի մնացորդների վրա հիմնված կուսակցության նախագահ կդառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում