Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք էր նշանակել սկզբունքային մարդու, ոչ թե Խաչատուրովին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը բարեհաջող ստորագրելուց հետո Հայաստանը սկսելու է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։ Կարծում եք՝ դա հնարավո՞ր է, և արդյո՞ք Մոսկվան թույլ կտա, որ Հայաստանն այդչափ սերտացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ։

Իմ կարծիքով՝ վիզաների հետ կապված հայտարարությունը արվել է մեր ուշադրությունը շեղելու այն հիմնական խնդրից, որն այդպես էլ չենք լուծել եվրոպական շուկայի հետ։ Այսինքն՝ ապրանքի և ծառայությունների ազատ տեղաշարժը. դա շատ կարևոր է  Հայաստանի համար, և Ռուսաստանն այդ հարցում մեծ խոչընդոտ եղել է, կա ու կլինի։

Ինչ վերաբերում է ազատ վիզային ռեժիմին, ապա, իհարկե, շատ լավ կլիներ, բայց այդ հարցն օրակարգում չէ և մոտ ապագայում դրական լուծում չի ստանա։

– Օրակարգում դրված չէ Եվրամիությա՞ն կողմից, թե՞ պարզապես Հայաստանի կախվածությունը Մոսկվայից դա թույլ չի տա։

– Վիզաների ռեժիմը շղթայի մեջ մի հարց է, որը հաջորդականություն ունի։ Առաջին հերթին՝ քաղաքական համագործակցությունը, մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացումը, հետագայում՝ ապրանքների ազատ տեղաշարժը, ծառայությունները, հետո նոր՝ վիզային ռեժիմը։ Առայժմ ազատ վիզային ռեժիմին նախորդող հարցերը Հայաստանի իշխանությունները չեն լուծել։ Սրա մասին պետք է մտածեն ՀՀ իշխանությունները, իսկ ազատ վիզային ռեժիմը ավելի հեշտությամբ  կլինի, եթե լուծվեն իմ նշած հարցերը։

– Կախված չէ՞ նաև այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանություններն ունեն պրոռուսական կուրս։ Տեսակետ կա, որ անգամ Ուկրաինայում, Վրաստանում ազատ վիզային ռեժիմը սահմանվեց ոչ թե նրա համար, որ այդ երկրները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեցին, այլ որ իշխանություններն ունեին եվրոպական կուրս։

Մեկը մյուսի հետ կապված է։ Արտաքին կուրսը կապված է հենց Ասոցացման  համաձայնագրի, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ։ Պարզ է՝ ինչու, օրինակ, Վրաստանը մոտ 10-15 անգամ ավելի օտարերկրյա ներդրումներ ունի, քան Հայաստանը. մոտավորապես նույն երկիրն է, նույն տարածքով գրեթե, նույն բնակչությամբ, նույն զարգացվածությամբ, բայց ներդրողներն ավելի բարենպաստ պայմաններ են տեսնում Վրաստանում։ Եվ նույնիսկ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները փորձում են իրենց տեղն ունենալ Վրաստանում։

– Հայաստանում մեծ ոգևորություն կա այն փաստի շուրջ, որ վերջապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց Հայաստանի ներկայացուցիչը։  Բայց արդյոք Յուրի Խաչատուրովի նշանակումը դրական կարո՞ղ է լինել մեզ համար՝ հաշվի առնելով նրա ռուսամետ հայացքներն ու գործունեությունը։

– Նախ այդ հարցը շատ ուշացած է։ Տարբեր թեկնածուներ են դիտարկվել, ընդ որում՝ շատ ավելի սկզբունքային, քան ձեր նշած անձը։ Իմ կարծիքով՝ Խաչատուրովն այն անձը չէ, որ կարող  է ՀԱՊԿ կառույցի հետ կապված մեր դժգոհությունները բարձրաձայնել, չի խոսի նաև ՀԱՊԿ անդամ առանձին երկրների բացահայտ հակահայկական, պրոադրբեջանական դիրքորոշման մասին։  Պետք էր ավելի քաղաքական փորձ ունեցող  ու սկզբունքային մարդու նշանակել այդ պաշտոնում։ ՀԱՊԿ-ը դարձել է մի մարմին, որտեղ Հայաստանն իր շահերի համար պետք է պայքարի։ Այդ պատճառով էլ պետք էր Հայաստանի շահերը գիտակցող  մարդու նշանակել։

– Հաշվի առնելով նաև պաշտոնական Բաքվի անուղղակի ազդեցությունը ՀԱՊԿ-ի վրա՝ կարո՞ղ ենք ասել, որ սա նաև համաձայնեցված նշանակում է եղել։

– Չեմ կարծում՝ հենց Ադրբեջանի ուղիղ ազդեցությամբ է  եղել այդ նշանակումը։ Այլ հարց է՝ արդյոք Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ երկրները կուզենայի՞ն լուրջ խոսացող մարդու տեսնել այնտեղ. Խաչատուրովը կարող է լինել հենց այդ մարդը։

– Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում է բարձր պաշտոնի, Խաչատուրովն էլ այսուհետ՝ ՀԱՊԿ-ում։ Այս տանդեմն ինչպե՞ս եք գնահատում։

Կարծում եմ՝ սուբյեկտիվ չեմ լինի, եթե ասեմ, որ Տիգրան Սարգսյանի ներկայությունը ԵՏՄ բարձր պաշտոնում որևէ ձևով չի զգացվում՝   դրական տեղաշարժ չի  տվել։ Իր հայտարարությունները՝ կապված կարևոր իրադարձությունների հետ,  չեն լուծվում։ Այլ հարց է, որ այստեղ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ պաշտոնը գործադիր է, և քաղաքական գործիչները, առաջին հերթին՝ ԱԳՆ-ն պետք է բարձրացնեն այդ հարցերը։ Ես չեմ կարծում, որ այդ անձինք կարող են հայանպաստ հարցեր բարձրացնել այն ժամանակ, երբ Հայաստանի գերագույն  իշխանությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, լռում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում