Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ժամը 20:00-ի սահմաններում, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով: Կրակոցների հետևանքով, սակայն տուժածներ չկան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանգ Գաբրիելյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ երեկ` ժամը 20:13-ին, ոստիկանություն ահազնագ է ստացվել մի քաղաքացուց, որը հայտնել է, որ Օհանովի փողոցի թիվ 16 շենքի մոտ վիճաբանություն է, կրակում են: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում