Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում. առաջին անգամ ցցուն կեղծիքներով ընտրություններ են անցկացվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով՝ կողմնակալ քարոզչություն էր իրականացվում. «Գրեթե 25 հեռուստաալիքները միայն «այո»-ի քարոզարշավն էին լուսաբանում… Այս պայմաններում անգամ «ոչ»-ն առաջանցիկ էր… Ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր մոտ 51, 40 տոկոսով «այո»- ն հաղթել է: Մաթեմատիկական անհեթեթ հաշվարկներ են արվել: Ինձ թվում է Թուրքիայի ընտրություններին Տիգրան Մուկուչյանի «մատը խառն է»,- նշեց Սարգիս Հացպանյանը:
Հրապարակախոսի խոսքով՝ նման բան Թուրքիայի պատմության մեջ երբեք չի եղել. «Առաջին անգամ եղավ. Էրդողանը գիտակցեց, որ «ոչ»- ը հաղթում է և սուլթան կարգվելու իր երազանքը չի իրականանալու, ուստի դիմեց կեղծիքների»:
Մանրամասները՝ տեսանյութում: