Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում և պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական տարածությունում քննարկել ցանկացած հարց, հաղորդում է TASS գործակալությունը:
Պետության ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Սոււխում այցի կապակցությամբ: Մարգվելաշվիլին նշել է, որ խիստ անհանգստացած է ռուսական կողմի գործողությունների կապակցությամբ: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վարում է ռազմավարական համբերության քաղաքականություն, իսկ Թբիլիսիի կառուցողական քայլերն ուղղված են իրավիճակի կայունացմանը:
«Ռուսաստանի Դաշնությունը դրան պատասխանում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններով, որոնք ավելի են սրում գոյություն ունեցող վիճակը»,-ասվում է փաստաթղթում:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել քննադատել Ռուսաստանի «արտոնյալ շահերի քաղաքականությունը»: