«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
–Ամփոփելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել, այս պատկերը, որ ունենք խորհրդարանում, հույս ներշնչո՞ւմ է, որ հնարավոր է փոփոխություններ լինեն՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում:
-Յուրաքանչյուրս մեր մեջ ակնկալիք ունենք, համակերպված չենք այս իրավիճակին, չենք համարում, որ այս իրավիճակը, մեզ, մեր ժողովրդին, մեր պետությանն արժանի իրավիճակ է: Բնական է, նոր փոփոխություններից ակնկալիքների և մեր մտքում եղած ակնկալիքի միջև համընկնող եզրեր ենք ուզում գտնել: Ցավոք, մեր զարգացման վեկտորը բացասական է, մենք պետության հիմքը դրեցինք անկախության հանրաքվեով, ինչը մեր երազանքների գագաթնակետն էր, և երբ սկսեցինք այդ երազանքն առարկայացնել, մեծ տեղ գրավեց անհատների վերաբերմունքը, անհատականացումը: Մենք պետականազուրկ սերունդ ենք, մենք անկախ պետությունից չենք ստացել ժառանգություն, և դա էր պատճառը, որ 90թ-ին վարչապետին տալիս էինք արտակարգ լիազորություններ, 91թ-ին ընդունում էինք նախագահի մասին օրենք, որը նախագահին էր տալիս արտակարգ լիազորություններ, և այդպես, սահմանադրական հիմք դրեցինք մի պետության, որը կեղծ պետություն է, քվազիպետություն է՝ անկախության, ինքնիշխանության առումով: Այդ պատճառով մենք արտաքին գործոններին դիմակայելու իմունիտետ չունենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: