Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հետընտրական շոկ է, բայց ընդվզման համար ռեալ հիմքերը չեմ տեսնում. Պեպանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

Պարոն Պեպանյան, Հայաստանում նախորդ բոլոր ընտրություններին հետընտրական զարգացումներն անխուսափելի էին: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այս անգամ փողոց դուրս եկող քաղաքական ուժեր չեղան:

– Այս անգամ փողոց դուրս չեկան նախ այն պատճառով, որ նախորդ փորձերն արդյունք չէին տվել: Մարդիկ հույսը կտրել են քաղաքական պայքարով արդյունքի հասնելու մտքից: Եվ հետո՝ չկա ընդգծված ընդդիմադիր լիդեր: Ինքս այս պասիվությունը համարում եմ առաջընթաց. բոլոր շարժումների ժամանակ առաջնորդներին հորդորել եմ չգնալ թերմտածված քայլերի, չջարդել մարդկանց կամքը և խորհել իրավիճակը փոխելու ռեալ քայլերի մասին: Հիմա այդ ռեալ քայլերի մասին խորհելու ժամանակն է:

– Նրանք, ովքեր բոյկոտում են ընտրությունները, նշում են, որ քաղաքացիական ընդվզումը Հայաստանում կարող է ծագել ամենաանսպասելի առիթներով և անկախ ընտրությունների առկայությունից: Նման նախադրյալներ այս պահին կա՞ն արդյոք:

– Կարծում եմ՝ հիմք չունեցող հույսեր են՝ նման հետընտրական շարժումներով իշխանություն հեռացնելու հույսերին:

Քաղաքականապես ակտիվ մարդիկ հիմա հետընտրական շոկի մեջ են, ու նրանց միայն ընդվզումն է երևում որպես փրկություն իրավիճակից: Բայց դրա ռեալ հիմքերը չեմ տեսնում:

– Պարոն Պեպանյան, Հայաստանում շարունակվում են դոմինանտ լինել արտագաղթը, կոռուպցիան՝ այն դեպքում, երբ մեծ հաշվով երկրում որևէ դրական փոփոխություն չկա, ֆորս-մաժորային իրավիճակ անհնա՞ր է:

– Մեր ժողովուրդը, եթե բավարար ինքնակազմակերպվածություն ունենար, ապա իշխանություններին 25 տարում 25 անգամ փոխած կլիներ: Բայց, ցավոք, չկա այդ բավարար ինքնակազմակերպվածությունը: Դա ունի իր պատճառները: Եթե այլ քայլեր չձեռնարկվեն, ապա, հաշվի առնելով ժողովրդի պատմականորեն ձևավորված հատկանիշները, ժողովուրդը կնվազի, պետությունը կթուլանա, կդառնա խաղալիք այլոց ձեռքին: Ժողովրդի ներկա վհատության մեջ մեղավոր են նաև ընդդիմության երբեմնի առաջնորդները: Մյուս կողմից` իշխանություններն այս ընթացքում ուժեղացրել են իրենց ամրությունը, և ուժով նրանց հեռացնելը անհավանականին մոտ մի բան է:

– Արդյոք իշխանության ներսում երկու բևեռների բախում նկատելի՞ է: Շատերը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ ձայնագրության հանրայնացումը հենց դրա վկայություն են համարում:

– Չեմ կարծում, թե իշխանությունների մեջ կա այնպիսի թև, որը իսկապես կկամենար նման քայլով հարվածի տակ դնել ընտրությունների մասին դրսի կարծիքը: Առաջին անգամ եղան այնպիսի ընտրություններ, երբ դրսի ուժերը առիթ չունեին արդեն սակարկումի հանել իրենց վերաբերմունքը ընտրությունների վերաբերյալ: Մեծ առումով սա բխում էր թե՛ երկրի, թե՛ ժողովրդի շահերից: Բայց այդ քայլով արտաքին ուժերին միջամտելու հնարավորություն ընձեռվեց: Եթե նախագահը ես լինեի, ապա խիստ կերպով կպատժեի ձայնագրությունը տարածողին, եթե, իհարկե, հեղինակն իշխանական համակարգից է: Իշխանության ներսում տարաձայնություններ, տարբեր տրամադրություններ հնարավոր են, սակայն չեմ կարծում, թե նախաբախումնային վիճակ է:

– Հնարավո՞ր է՝ այսպիսի ձայնագրությունը հիմք հանդիսանա իշխանության՝ ներսից ճեղքվածք տալուն:

– Աշխատակիցներին ամեն կերպ իշխանությունների օգտին քվեարկելուն հարկադրելը նորմա է մեր իրականության մեջ, ամենուր այդ երևույթն է: Այդ պատգամավորը իշխանական համակարգի կարգը չի խախտել, պարզապես ինչ-ինչ պատճառներով նրա հիմնարկում եղած ժողովի ձայնագրությունը իր կամքին հակառակ հայտնվել է համացանցում: Այնպես որ, այս երևույթը ամենևին չի կարող նպաստել ձեր երազած՝ ներսից ճեղքվածք տալուն: Իշխանություններին փոխելը, պարզվեց վերջապես, անհնարինի պես մի բան է: Նման դեպքում արդեն օրակարգային է դառնում իշխանություններին վերափոխելու հարցը, որի մասին խոսում եմ արդեն բավական ժամանակ: Այս խնդիրը լուծելու համար կարիք է զգացվում մեծ խելքի. հայհույը, լուտանքները, պայքար-պայքար կանչելը, փողոցներում ոստիկանների հետ քաշքշուկներում լուսանկարվելը բավարար չեն: Ավելին, հակացուցված են: Ես վստահ եմ, որ մեր մտածող այրերը կգտնեն այդ խնդրի լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում