Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախատեսած այցը Սուխում որակել է որպես Վրաստանի ինքնիշխանության խախտում:
Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Լավրովի այցը խախտում է միջազգային սկզբունքները և օրենքները: «Սա Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է»,-ասել է նա: