Thursday, 18 04 2024
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»

«Էրեբունի Երևան» երգելով՝ քաղաքապետ չեն դառնում. Թամար Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը:

Տիկին Հովհաննիսյան, մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում Դուք նշեցիք, որ այնպիսի տպավորություն ունեք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները չեն կայանալու, այսօր այդ ընտություններն արդեն իրողություն են, և մենք ունենք նոր ԱԺ, ըստ Ձեզ, այսօր ինչպիսի՞ ԱԺ ունենք:

-Այո՛, ես այդպիսի սխալ նախազգացում ունեի, բայց դա ինչ-որ չափով նաև ճիշտ էր, որովհետև այդ ընտրություններն ընտրություններ չէին, նախապես տոկոսային հարաբերությամբ ձևավորված ինչ-որ նախագիծ էր: Ավելի բարոյական էի համարում մարդկանց և կարծում էի, որ ընտրությունների օրը կփոխեին, բայց դա էլ չարեցին: 9 ուժերից 4-ն անցան, իմ խորին համոզմամբ՝ մենք չունենք ընդդիմադիր կուսակցություններ, դաշինքներ: Ընդդիմադիր ուժեր կան, բայց քաղաքական դաշտում չեն, հիմնականում ազատազրկված են: Ինձ համար զարմանալի է, որ 9 մանդատ ստացած դաշինքը կարող է հրճվել և դա հաղթանակ համարել, չէ՞ որ եթե որևէ նախագիծ առաջակվի իշխող կուսակցության կողմից, եթե նույնիսկ 9 հոգով էլ քվեարկեն, ոչինչ չեն կարողանա փոխել, դա իրենց ընդդիմադիր գործունեությունը ի չիք է դարձնում, որովհետև պետք է 50-ին մոտ ձայներ ունենաս, որպեսզի կարողանաս վիճարկել որևէ օրենքի նախագիծ: «Ելք»-ը հրճվում է, ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ մտնի էլ, չմտնի էլ, միևնույն է, ընդդիմադիր չէ, իսկ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ է, այնպես որ միակուսակցական խորհրդարան կլինի, որը կա՛մ կլինի այնպիսին, ինչպիսին նախորդը, կա՛մ մի քիչ ավելի վատը:

Ի վերջո այդքան մարդ իր քվեն «Ելք» դաշինքին է տվել, նրանք կարողացան մտնել ԱԺ, մի՞թե ճիշտ չէ ԱԺ-ում ներկայացված լինելը և գոնե ներսից պայքարելը:

-Խոսքը չի վերաբերում նրան, որ վերցնեին այդ մանդատները կամ չվերցնեին, այդքան ձայն նրանց տվել են, նրանք այդ ձայների ներկայացուցիչն են լինելու խորհրդարանում, բայց խորհրդարանը ելույթ ունենալու տեղ չէ, շատ լավ ելույթներ ունենալու հարթակներ կան՝ հանրահավաքներն են և այլն, խորհրդարանը քվեի տեղ է, եթե քվեդ մեծամասնություն չպետք է կազմի, ուրեմն քո ներկայությունն այնտեղ ինքնանպատակ է դառնում, և որևէ վճռական փոփոխություն անել չես կարող:

Տեսակետ կա, որ իշխանությունից ավելի վտանգավոր են այն մտավորականները, ովքեր կանգնած են իշխանության կողքին, ծափահարում են նրանց: Այսօր էլ մենք տեսնում ենք, որ նրանք նաև Երևանի ավագու, օրինակ, ՀՀԿ-ի ցուցակում են: Դուք ստեղծված այս իրավիճակի համար մեղավոր համարո՞ւմ եք նաև նրանց:

-Այո՛: Վարուժան Ավետիսյանը մտավորականներին ուղղված ուղերձում գրել էր, որ նրանք ավելի վտանգավոր եք, քան իշխանությունը: Դա շատ սուր խոսք է: Հարցն այն է, թե ում ենք համարում մտավորական: Մտավորական ասելով՝ մենք հաճախ, նկատի ենք ունենում արվեստագետներին, բայց դա ճիշտ չէ, մենք ունենք մտավորականներ՝ իրոք մտքի աշխատանքով զբաղվող մարդիկ, որոնք իրենց դիրքորոշումն ունեն, դրանք քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ են, իրավապաշտպաններ են… Ինչ վերաբերում է արվեստագետներին, նրանցից շատ-շատերը մտավորական չեն, նրանք արվեստի մարդիկ են, արվեստի ոլորտում աշխատող մարդիկ են, որոնցից շատերին չեմ կարող անկեղծ համարել, շատերն իմ կարծիքին են, բայց չեն արտահայտվում, մեծ մասամբ լռում են, և հաճախ դրական են արտահայտվում, որովհետև ունեն սպասելիքներ, որոնցից չեն ուզում զրկվել:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու անդամների ցանկին, այնտեղ կան մարդիկ, որոնց անվան շուրջ, օրինակ՝ Միքայել Պողոսյանի անվան շուրջ խոսակցություն եղավ: Կա՛մ նա անմտության հասնող միամտություն ունի, կա՛մ նրան թվում է՝ մարդիկ են այդպիսին, երբ ասում է՝ ինձ չխառնեք ՀՀԿ-ի հետ, բայց առաջադրվում է ՀՀԿ-ի կողմից: Նրանց մեծ մասը ավագանու անդամ է ուզում դառնալ, որպեսզի անձնական հարցեր կարողանա լուծել: Կա նաև մի շերտ, որ Երևանում ծնված լինելը տիտղոս է դարձրել… Օրինակ՝ Լևոն Իգիթյանը, կուրծք ծեծելով, որ իսկական երևանցի է, ստորագրում է Երևանի քանդման, դիմազրկման ցանկացած փատաթղթի տակ… Ես ռադիկալ փոփոխությունների կողմնակից եմ, և կարծում եմ, որ քաղաքապետի երեք թեկնածուներից ոչ մեկը արժանի չէ այդ գործին: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը քաղաքական գործիչներ են, իսկ քաղաքապետ լինելը քաղաքականության հետ կապ չունի, դա գործադիր մարմին է, այսպես ասած, կառավարչի գործ է: Որքան ես տեսնում եմ, Նիկոլի վերջին ելույթները, հատկապես վոկալի ոլորտում, տարօրինակ զգացումներ են առաջացնում, «Էրեբունի Երևան» երգելով՝ քաղաքապետ չեն դառնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում