Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

ՍԱՍ-ի ձայնագրության հակառակ երեսը

Ձայնագրությունը, որ «ցնցեց» հետընտրական «լռությունը», հայտնվել է դատախազության ուշադրության կենտրոնում, և հայտարարվել է քննություն անցկացնելու մասին: Այդ հայտարարությունն արժանացել է անգամ միջազգային ողջույնի՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության տեսքով: Միաժամանակ կասկած չկա, որ ձայնագրության կապակցությամբ իրավապահների քննությունը չի հանգեցնելու որևէ լուրջ հետևանքի՝ կապված թե՛ ընտրական արդյունքի վերանայման հետ, թե՛ նաև պարզապես ընտրողներին ուղղորդելու հնարավոր գործողության, կաշառելու հնարավոր փորձի և այլն:

Միևնույն ժամանակ ձայնագրության հանդեպ հանրային հիմնական ուշադրությունն ուղղված է դրանում արտացոլվող իրականության և ընտրական գործընթացի համադրությանը, օրինականության չափմանը և այլն: Մինչդեռ ՍԱՍ գրուպի «նախընտրական ժողով» անունը կրող ձայնագրության մեջ առկա է շատ ավելի խորքային և հիմնարար խնդիր՝ Հայաստանում գործատու-աշխատող հարաբերության խնդիրը: Լուծումն էլ պետք է փնտրվի հենց այդ հարթության վրա, այսինքն՝ խորքում: Դա, իհարկե, չի նշանակում, որ իրավապահները չպետք է փորձեն գտնել պատասխանները ընտրական հարթության վրա իրավականության ոտնահարված լինելու կամ չլինելու վերաբերյալ: Բայց նախ՝ այդ մասով իրավապահ համակարգի անկախության և անաչառության հետ կապված հանրային վստահելիության բացակայությունը, հայաստանյան համակարգային իրողությունների և առանձնահատկությունների համընդհանուր հայտնիությունը իրատեսական չեն դարձնում որևէ լուրջ սպասումը քննությունից:

Բացի այդ, քննությունը կարող է հանգել որևէ եզրակացության, որն ինքնին կարող է նաև բավարարել հասարակությանը, սակայն այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք դա բավարար է կանխարգելիչ լինելու համար, թե՞ իշխանությունն ընդամենը կանի հետևություններ և կձեռնարկի կազմակերպական քայլեր՝ հաջորդ անգամ այդօրինակ բացթողումներ թույլ չտալու համար: Առավել ևս, որ ամենևին չի բացառվում տարբերակը, երբ ձայնագրությունը հրապարակի վրա կարող էր հայտնվել ոչ առանց իշխանության այս կամ այն թևի կամ հենց կենտրոնական ապարատի միջամտության կամ հավանության՝ ներքին հետընտրական հարաբերություններ պարզելու համար, հատկապես, որ պարզելու հարցերը իսկապես շատ են, և դրանց մի մեծ մասը դեռ նոր է սկսվում՝ կապված 2018-ի խնդրի հանգուցալուծման հրամայականի հետ:

Մինչդեռ հանրությունը այստեղ պետք է լինի ոչ միայն «դետեկտիվի սպառող» կամ թեկուզ և ինչ-որ առումով «ինտերակտիվ մասնակից սպառող», այլ խնդրին խորքային ախտորոշում տալու, խնդիրը խորությամբ ձևակերպելու և դրան հետամուտ լինելու շահառու: Այդ առումով է կարևոր արձանագրել, որ գործ ունենք ոչ միայն զուտ նախընտրական իրողության, այլև «գործատու-աշխատող» հարաբերության աղճատվածության կամ անիրավության հետ: Նախընտրականն այստեղ հետևանքն է, որը գուցե տեսականում հնարավոր է վերացնել, սակայն պատճառի, հիմքի պահպանումը կհանգեցնի նրան, որ կլինի ընդամենը հետևանքի նոր՝ «անաղմուկ» տարբերակի մշակում, ինչպես ընդհանրապես մենք տեսնում ենք ընտրական գործընթացի մասով՝ եթե համեմատենք անկախության քառորդ դարի առաջին կեսի վիճակի հետ:

Այդպիսով, անհրաժեշտ է ձևակերպել գործատու-աշխատող հարաբերությունը, ընդ որում՝ ոչ թե ձայնագրության մեջ առկա էմոցիոնալ գնահատման առիթների մակարդակում, այլ իբրև հասարակական-քաղաքական խորքային խնդիր: Այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, ինչ մոտեցումներ, ինչ մեթոդաբանություն՝ այդ խնդիրը հենց խորքից հանրայնացնելու, հանրային օրակարգի առաջնահերթ տիրույթ բերելու և լուծման հունի մեջ դնելու համար:

Հայաստանում աշխատանքային հարաբերություններ, որպես այդպիսին, գրեթե գոյություն չունեն: Գործատուների ճնշող մեծամասնության համար աշխատողը հավասարեցված է գրեթե ճորտի կարգավիճակի: Միևնույն ժամանակ երկրում օրինականության, անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում աշխատողները բացարձակապես ելք չեն տեսնում այդ երևույթի դեմ պայքարելու, դիմադրելու համար: Կազմակերպված դիմադրություն բացակայում է նաև արհմիությունների ինստիտուտի բացակայության պատճառով: Ամեն ինչ մնում է գլխավորապես անհատական դիմադրության հույսին, ինչը իրատես միջոց չէ վիճակի արդյունավետ և դինամիկ փոփոխության հասնելու համար: Դրան զուգահեռ՝ իշխանությունն էլ հիմնված է առավելապես այդպիսի գործատուների վրա, ինչն էլ հանգեցնում է նրան, որ վիճակի բարեփոխման հարցում բացարձակապես զրոյական է իշխանության շահագրգռությունը:

Ակնհայտ է, որ խնդիրը քիչ թե շատ արդյունավետ կարող է սպասարկվել «ներքևից ճնշման» պայմաններում, և դրա խելամիտ, ռացիոնալ, ավելորդ էմոցիոնալությունից և սպեկուլյացիաներից զուրկ կազմակերպման հարցը պետք է լինի հանրային օրակարագի թերևս թիվ մեկ հարցը: Դրան պետք է լծվեն նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք անկեղծորեն հանդես են գալիս հանրային օրակարգի սպասարկման հայտով՝ իրենց նպաստը բերելով խնդրի ձևակերպման ու ռացիոնալ սպասարկման գործում, առանց քաղաքական մանիպուլյացիաների և հռետորական սպեկուլյացիաների: Կուլակաթափության, իշխանափոխության և այդ կարգի այլ կարգախոսները տվյալ դեպքում, բացի վնասելուց և խնդիրն աղավաղելուց, չեն տանի ոչ մի լավ տեղ, չեն բերի ոչ մի դրական և ամենակարևորը՝ հեռանկարային հանգուցալուծման:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում