Չորեքշաբթի գիշերը Երկրի կողքով կանցնի կիլոմետրանոց վտանգավոր 2014 JO25 աստերոիդը, մեր մոլորակին մոտենալով առավելագույն մոտ հեռավորությամբ վերջին 400 տարվա ընթացքում, հայտնում է Slooh օնլայն աստղադիտարանը:
«Երկրին «ժայռի» մոտեցումը վտանգավոր չի լինի մեր մոլորակի համար, քանի որ այն կթռչի նրա մթնոլորտից անվտանգ հեռավորության վրա: Այդ աստերոիդի չափերը, մոտիկությունը և շարժման արագությունը մեզ հիշեցնում են այն մասին, թե որքան ավերածություններ կարող են պատճառել տիեզերական աղբի այդպիսի «բեկորները», որոնք Երկրի կողքով անցնում են ամեն օր»,- նշված է աստղադիտարանի հաղորդագրության մեջ: