Tuesday, 16 04 2024
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

Վովա Գասպարյանն առանցքից դո՞ւրս է գալիս

«ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասարակական-քաղաքական ակտիվ քննարկումները շարունակվում են: Դրանք առավելապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, և մարդիկ փորձում են հասկանալ, բացատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությունը վկայում ընտրական գործընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտարարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թեկուզ մասնակի՝ միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով կասկածի տակ դնելու արդյունքը:

Այսինքն՝ այստեղ նաև առաջանում է զուտ ներիշխանական շերտ, քանի որ եթե Արտակ Սարգսյանը վայր է դնում մանդատը, ապա այն կարծես թե հասնում է նույն ընտրատարածքում նրան հաջորդող ռեյտինգային մյուս թեկնածուին՝ Արթուր Գևորգյանին: Այստեղ ինտրիգն այն է, որ Գևորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է: Վովա Գասպարյանը հայաստանյան ներիշխանական համակարգում վերջին մի քանի տարիներին զբաղեցնում է առանցքային դերակատարում: Ավելին՝ 2013 թվականի նախագահի ընտրությանը փաստացի հենց Գասպարյանն է «հանգցրել» հետընտրական հրդեհը՝ հայտնի «աղոթքի ուժով»:

Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները՝ սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստիկանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնական առանցքում: Հենց Գասպարյանն էր ոչ իշխանական ուժերի թավշյա հեղաշրջման առաջին թիրախը 2014-ի ապրիլից հետո, երբ նրանք վարչապետի պաշտոնում նշանակեցին Հովիկ Աբրահամյանին: 2014-ի աշունը կարող էր դառնալ «ոստիկանապետի աշունը», բայց Վովա Գասպարյանը կարողացավ «սառը ցնցուղով» անցնել հակագրոհի և պահել իր դիրքերը ու նաև Սերժ Սարգսյանին, որովհետև նրա անկումը կլիներ արդեն վերջին բաստիոնը Սարգսյանին տանող ճանապարհին, քանի որ այլևս չկար որևէ մեկը, որը զանգվածներին կտաներ «աղոթելու»:

2015-ին Վովա Գասպարյանն արդեն «Էլեկտրիկ Երևանի» առանցքում էր՝ «դիրիժորությամբ» և միաժամանակ նաև «դերասանական վարպետությամբ» կառավարելով, թեժացնելով և սառեցնելով իրավիճակը, որում, ինչպես պարզվեց, լուծվում էին բավական խոշոր արտաքին քաղաքական և տնտեսական խնդիրներ Ռուսաստանի հետ: Դրանց հանգուցալուծումից հետո Գասպարյանը «քոչարիով» հանգուցալուծեց նաև Բաղրամյանի շարժումը:

Վերջապես 2016 թվականի հուլիսը, ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ Գասպարյանը հրապարակում չկար, սակայն բավական նկատելի էր տողատակում, ինչն արտահայտվում է մինչ օրս և արտահայտվեց նաև օրերս Ոստիկանության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ուղերձում, որտեղ նա բարձր պրոֆեսիոնալիզմի համար գնահատում էր ոստիկանության պահվածքը հուլիսյան իրադարձություններին, երբ թվում է, որ դրանք հենց ոստիկանության «կիքսի» պատճառով էին՝ ՊՊԾ գնդի վատ պաշտպանվածության և նաև գուցե վատ օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքների:

Այդպիսով, վերջին հնգամյակում ոստիկանապետ Վովա Գասպարյանը եղել է իշխանության առանցքում, և նրա շուրջ ծավալվել են իսկապես հանգուցային զարգացումներ: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է հետընտրական ձայնագրային սկանդալում էլ Գասպարյանի ոչ ուղղակի, սակայն նկատելի «ներկայությունը»՝ որպես հեռակա «շահառու», որի փեսան կարող է հայտնվել խորհրդարանում, եթե ՍԱՍ-ի Արտակը ստիպված լինի վայր դնել մանդատը:

Սակայն այստեղ, իհարկե, ամենաուշագրավ հարցն այն է, թե արդյո՞ք դրանով չի եզրափակվի Գասպարյան «առանցքի» դերակատարումը՝ փակելով անցնող հինգ տարին, քանի որ խորհրդարանի ընտրությունից հետո իրադարձությունները և ներիշխանական իրականությունն այլևս թևակոխում են նոր փուլ՝ նոր տրամաբանությամբ, ուժերի նոր հարաբերակցությամբ, որտեղ արդեն առանցքը Վովա Գասպարյանը չէ, կամ պարզապես ոստիկանապետի գործառույթը չէ առանցքայինը: Եվ ավելին՝ նա կարող է լինել նոր առանցքի ձևավորմանը կամա թե ակամա խոչընդոտող հանգամանք՝ նկատի առնելով հնգամյա առանցքի դերում Գասպարյանի շուրջ ձևավորված շահերի որոշակի համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում